2022 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահն այցելել էր օկուպացված հայկական Շուշի, որտեղից հերթական անգամ ռազմատենչ հայտարարություններ էր արել, մի կողմից՝ ուղղված միջազգային հանրությանը, թե որևէ մեկն իրեն չկարողացավ ու չի կարող կանգնեցնել, պատերազմական գործողություններ սկսելու համար, մյուս կողմից՝ արցախահայությանը, հայ ժողովրդին՝ ասելով, թե արցախահայությունը հույսը դրել է ռուս խաղաղապահների վրա, որոնք շուտով այնտեղից դուրս կգան։
Տարբեր առիթներով ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ արցախահայության որոշակի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը պետք է լինի առաջնային, սակայն որևէ խոսք չկա արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։
«Մենք երբեք դեմ չենք եղել բանակցելու Բաքվի հետ։ 1996-97 թվականներին Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացի մի մասից, և մենք միշտ կոչ էինք անում վերականգնել լիարժեք ձևաչափը, և այդ ձևաչափի վերականգնումը նույնպես մնացել է մեր օրակարգում։ Սակայն այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան միջազգայնորեն չճանաչված հարթակից դուրս։ Այսինքն՝ գոյություն ունի մեկ միջազգային ճանաչված հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»: