Դուրս եկա տանից, բակում ամուսնուս էի սպասում, բայց չկար ու չկար, մի քանի ժամ հետո ինձ զանգահարեցին հիվանդանոցից, բուժքույրերից մեկն էր, ասաց, որ գնամ հիվանդանոց՝ ամուսնուս տիրություն անեմ, քանի որ ծանր այրվածքներ է ստացել ու հիվանդասենյակում միայնակ է։ Հարևանիս հետ գնացինք, հիվանդանոցը մեր տանից այդքան էլ հեռու չէր, սկզբում հիվանդասենյակ մտել էր ամուսնուս եղբայրը ու ամուսնուս չէր ճանաչել, ամբողջ դեմքը ուռած, վառված։
«Մենք Գեղի տեղափոխվեցինք, որովհետև գյուղը մեզ հարմար է, մենք սովոր ենք գյուղում ապրել, մտածեցինք՝ այստեղ հող կմշակենք, կապրենք։ Մի քանի ամիս է՝ տան վարձը չենք կարողանում տալ, երեխաների համար մենակ հաց ենք բերում խանութից, խանութպանը բարի մարդ է, ասում է՝ ամեն օր երկու հատ հաց տար, գումարը երբ լինի՝ կտաք։ Չգիտեմ՝ հիմա ինչքան եմ պարտք այդ խանութին: Տան տերն էլ է բարի, մի քանի ամսվա վարձ չենք տվել, բայց դուրս չի հանել»,- շեշտեց տիկին Զինան։