Գրեթե մեկ ու կես տարում պակասել են 551 մլն դոլարով, բայց այդ մասին Նիկոլ Փաշինյանի լայվերն ու ֆեյսբուքյան գրառումները չենք տեսնում։ Պահուստները նրա համար հավանաբար այլևս կարևոր «ֆինանսական ու մակրոտնտեսական գործոններ» չեն, որոնք բարձրացնում են տնտեսության վարկանիշը։ Մարդկանց զբաղեցնելու համար հիմա ավելի արդիական թեմաներ կան, ասենք՝ ձվածեղ պատրաստելն ու տոլմա փաթաթելը։
Կենտրոնական բանկի արտաքին պահուստները վերջին երկու ամիսներին կտրուկ նվազել են։ Եթե օգոստոսին դրանք անցնում էին 4 մլրդ 219 մլն դոլարից, ապա հոկտեմբերի վերջին կազմել են 3 մլրդ 812 մլն դոլար։
Դոլարի ավելցուկն ու փոխարժեքի անկումը լավ նախադրյալ է ստեղծել Կենտրոնական բանկի համար փող կուտակելու։ Վերջին ամիսներին ԿԲ տարադրամային պահուստները սկսել են ակտիվ աճել։ Հուլիսի 1-ի դրությամբ դրանք հասել են 3 մլրդ 415 մլն դոլարի։