168.am-ի հետ զրույցում Հերհերի գյուղապետ Արման Ալեքսանյանն ասաց, որ ադրբեջանական կրակոցների պայմաններում փորձում են առայժմ չմոտենալ այն հողատարածքներին, որոնք թշնամու դիտարկման տակ են։
«Այս երկու օրերի ընթացքում ինձ շատ են զանգահարում, հետաքրքրվում են, թե ինչպես է բնակիչների տրամադրությունը, ասեմ՝ վճռական են։ Հավատացեք, եթե վճռական չլինեինք, վաղուց այստեղ չէինք լինի, եկվորներն իրենք են, իրենք պետք է գնան, մենք գնալու տեղ չունենք»,- նշեց Հերհերի գյուղապետը։