Ակտիվ նախընտրական քարոզարշավի լծված Երևանի քաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը, որը մի քանի տարի շարունակ այդպես էլ չի կարողանում գլուխ հանել քաղաքի կառավարումից, տրանսպորտային բարեփոխումներից, որն այս ընթացքում աչքի է ընկել, օրինակ, 7 միլիոն 650.000 դրամով ավիատոմսի ձեռքբերմամբ, իսկ վերջերս էլ զբաղված է «մայկա-տռուսիկ»-ի վրա տպագրություններով, 2025 թվականը փակել է շուրջ 58 միլիոն դրամ եկամուտով։
Այսօր ոչ մի ընդդիմադիր «շան լափ չի լցնում» Նիկոլ Փաշինյանի գլխին, որ թույլ է տալիս բանկերին թալանել քաղաքացիներին։ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ «շան լափ չի լցնում» իր գլխին, որ բանկերին մտցրել է քաղաքացիների գրպանն ու թալանում է նրանց։ Նրան այլևս նման բաները քիչ են մտահոգում։
Ներքին գործերի նախարարությունը շաբաթներ առաջ տեղեկացրել էր՝ կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին լուծում տալու նպատակով ինտենսիվ քննարկումներ են իրականացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Քննչական կոմիտեի ու Կենտրոնական բանկի գործընկերների հետ, որոշվել է քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ սառեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը։