Հորիզոնից մի աստղ էր ծագել, որին աստվածացրել էին, և, բնականաբար, տարվա ինչ-որ պահի հետ կարող էր կապված լինել. սկիզբ, վերջ… Այդտեղից 4 պայծառ աստղ էր դուրս գալիս, և մեկը հենց Սիրիուսն էր, որը կիսագնդի ամենապայծառ աստղն է: Ամենայն հավանականությամբ, նրանք տարվա առաջին օրերին դիտել են Սիրիուսը: Եթե աստղագետ չլինեի, չէի տեսնի, չէի զգա, թե աստիճաններն ինչու էին այսպես կառուցել:
Համատեղ հետազոտական աշխատանքների արդյունավետությունն ապահովելու համար «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հրավերով Հայաստանում են արտերկրի համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների և ընկերությունների հետազոտողներ: Նրանց թվում է նաև ՆԱՍԱ-ի հայազգի գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության, Ամերիկյան աստղագիտական ընկերության անդամ, աստղաֆիզիկոս Վլադիմիր Հայրապետյանը, ում հետ զրուցել ենք աստղաֆիզիկայի, գիտության զարգացման, որոշ մոլորակների վրա կյանքի նշանների որոնման և այլ հարցերի շուրջ: