Եթե Հայաստանը տնտեսական ու էներգետիկ կախվածության մեջ ընկավ Ադրբեջանից, ինչին որ, ըստ էության, տանում է Նիկոլ Փաշինյանն իր ներկայիս քաղաքականությամբ, դա կարող է ավարտվել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի կլանումով և հայկական պետականության ոչնչացմամբ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Արամ Աբրահամյանը խոսեց կիրակի օրը կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների, հետընտրական հնարավոր զարգացումների, ռուսական գործոնի շահարկման և Հայաստանին սպառնացող վտանգների մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են մնալ Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքները։
Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը, մեծ հաշվով, չհասավ իր նպատակին։ Նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները պատրաստ չեն մասնակցել հակաեկեղեցական արշավին։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: