Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Մեծ պահքը կարևորագույն շրջաններից է, որն իր ուղերձներով դուրս է գալիս ծիսական-արարողական սահմաններից՝ դառնալով յուրաքանչյուր քրիստոնյա անհատի զղջման և խոստովանության ճանապարհը, որ տանում է դեպի Գողգոթա, դեպի հաղթանակ: Ապաշխարությունն առաջին նախապայմանն է այդ ճանապարհը անցելու: