Հուլիսի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության յուրացման նախապատրաստում) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչություն նախապատրաստելը։