Եթե Աննա Հակոբյանն ուզում է կրթել, թող գա իմ օջախ, որը մշակութային օջախ է։ Թող գա, ինձ՝ տկարիս, ոչ բանիմաց մարդուս ուսուցանի, ասի՝ սխալ ես դասավանդում։ Ձեռքի հետ էլ կնայի՝ իրենց համակարգը գործո՞ւմ է, թե՞ չի գործում, մասնագիտական առումով ցույց կտամ, թե ինչ է տեղի ունենում այս երկրում ու իրենց շուրջը, եթե չեն տեսնում՝ կոռուպցիա, հանցագործություններ։ Ու իրենց կասեմ, որ այնպես են արել, որ այսօր իմ երեխան իր ծննդավայրը, հայրենիքը չի սիրում, դրանից մեծ ողբերգություն կա՞։
«Հասարակ օրինակ՝ եկեք մեր տուն ու կտեսնեք, որ հայն է հայի տունը քանդում։ Մենք գոռում ենք արդարության, ճշմարտության մասին, բայց միայն գոռում ենք ուրիշներին ցույց տալու համար։ Մենք ինքներս ենք մեր տունը քանդում՝ թող ո՛չ ռուսին, ո՛չ էլ իտալացուն չմեղադրեն։ Ասում են՝ աչքիդ գերանը թողած, ուրիշի աչքի փուշն ես տեսնում։
Գնացեք ռայոններ, տեսեք` ինչ է կատարվում, այնպես արեցին, որ մարդիկ սկսեն մտածել միայն իրենց անհատական խնդիրների մասին՝ քրոջը հանեցին քրոջ դեմ, եղբորը՝ եղբոր, ծնողին՝ զավակի։ Այստեղ ընդամենը հայաթափության խնդիր է գնում, հատուկ ծրագիր է։ Սրանք բոլոր թատրոնները, բուհերը փակում՝ ասում են, թե՝ մենք չենք կարողանում ֆինանսավորել, բա այդ մարդուն որտեղի՞ց են փող տալիս։
«Համերգ էի դրել Ջերմուկում՝ ծիրանի փառատոնի ժամանակ, այսինքն՝ ես էլ համար ունեի ու պետք է ելույթ ունենայի, սակայն փառատոնից մեկ շաբաթ առաջ զանգահարեցին ու ասացին, որ իմ համարը հանում են։ Բայց մինչ այդ կազմակերպիչները զանգել ու խնդրել էին, որ ես էլ ելույթ ունենամ»։