«Ռուսաստանը սարսափելի ներքին խնդիրներ ունի. ես դա չեմ էլ վիճարկում, բայց Ուկրաինայի դեմ ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր մեզ համար շատ կարևոր՝ Ռուսաստանի ու Իրանի միջև ռազմաքաղաքական տանդեմ ձևավորվեց: Ի վերջո, այդ տանդեմն ուղղված է անգլոսաքսոնական ուժերի դեմ, որտեղ առաջնորդներն են Անգլիան և ԱՄՆ-ը՝ հենց այդ հաջորդականությամբ, և նրանց խամաճիկ եվրոպական պետությունները»,- 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող, կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը։