Գրեթե 8 տարի ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողի վարքագիծը սահմանազանցում է այդ պաշտոնի մասին դասական ընկալումները։ Նրա ելույթներում տարեցտարի ցամաքում է վաղեմի, թեկուզ սուղ, ընդհանուր քաղաքական բովանդակությունն ու գերակշռող են դառնում բարոյախոսությունը, պարզունակ աշխարհընկալումը, ինքնանպատակ գեղարվեստական զեղումները։
Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, ուժով մտնել եկեղեցի․ Փաշինյանն ինչի համար ընտրություններին քվե է ստացել, թող այդ պարտականությունները կատարի, խոստումները, որ տվել է՝ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայից սկսած․․․և խաբել է։