«Այդ իմ հայտարարությունը ձևափոխած է․ նման հայտարարություն ես չեմ արել,- 168․am-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի տեղակալ և Կոռնիձոր բնակավայրի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանը և հավելեց,- Ես ասել եմ, որ սրանից մի 4 տարի առաջ Հակարիի կամրջի մոտ նման փորձ է եղել, սաստել են, բայց 4 տարի է` ոչ մի կրակոց էլ չկա, սահմանապահներն իրենց տեղում են, իրենք` իրենց տեղում։ Մենք էլ մեզ համար աշխատում ենք․ խաղաղություն է»։