«Ինքս ականատես էի մահին՝ Ճարտարից 27 զոհերի, բենզինի պայթյունից անհետ կորածների, այդ թվում՝ զոհերի։ Այդ շրջանում ցավս, անձնական ողբերգությունս մեծ էր, դատարկությունը, որ կար ինձ մոտ՝ որևէ բանով չէր լրացվում, բայց նույնիսկ այդ վիճակում հուսադրում էի մարդկանց, թե մնալու ենք Արցախում։ Բայց մարդը հենց մարդ է նրանով, որ նույնիսկ այդ դատարկությունից հետո մեկ այլ մարդու ասի, որ կորուստ չպետք է ունենա, և այդ կորուստը միայն իմը թող լինի»,- հավելեց մեր զրուցակիցը։