Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստին մասնակցող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հարց ուղղվեց Կիչանի և Նոր Ղազանչիի բնակիչների վերաբերյալ։ Այդ գյուղերի բնակիչներն իրենց սեփականաշնորհած վարելահողերում հերկ են կատարել, սակայն ցանքս չեն կարողանում կատարել, քանի որ թշնամու կրակահերթի տակ են գտնվում։ Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում, այդ բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։