«Իմ գյուղի բնակիչները սփռված են ամբողջ Հայաստանով մեկ՝ Գորիսից մինչև Շիրակի մարզ։ Մեկը տեղավորվել է բարեկամի տանը, մյուսը՝ ծանոթի, մեկը՝ ժամանակավոր կացարանում։ Ինքս հիմա Արարատի մարզում եմ, 5 ընտանիքով մեկ տան մեջ ենք ապրում, հավանաբար ես իմ ընտանիքով կտեղափոխվեմ Երևան, այստեղ մի տան մեջ հնարավոր չէ 5 ընտանիքով ապրել։ Գյուղից ընդամենը երկու ընտանիք կա, որոնց հետ դեռևս չեմ կարողանում կապ հաստատել, բայց գիտեմ, որ Հայաստան են տեղափոխվել»,- նշեց Արտո Հակոբյանը։