Ուզում են գյուղը կիսեն ու կամրջի հետ միասին տան Ադրբեջանին. ջրամբարը վտանգված է. Ռուզաննա Մալխասյան

Քաղաքացի Ռուզաննա Մալխասյանը տեսանյութ է հրապարակել, որում ասում է.
«Ես հիմա Կիրանց գյուղում եմ, սա Գավազան կոչվող լեռն է, որը, չգիտես ինչ «հրաշքի» շնորհիվ հայտնվել է Ադրբեջանի տարածքում։

Գավազան լեռան բերանից սկսվում է հայկական ջրամբարը, որը կառուցվել է հայերի կողմից, ամբողջովին հայկական հողերի վրա։ Ջրամբարի բերանով Բերքաբերի հողերն են, որտեղ զարգացած է այգեգործությունը, մարդիկ ծառեր են տնկում, այգիներ են հիմնում։ Այստեղ Բերքաբերի տներն են, դրանից հետո սկսվում է Կիրանցի հողերը, որոնք պատկանում են Կիրանցի բնակիչներին՝ Կադաստրի վկայականով և սեփականության բոլոր իրավունքներով։ Հիմա Ադրբեջանի ղեկավարը ցանկություն է հայտնում, որպեսզի մեր պարտված իշխանությունը, այս ամբողջ տարածքը և ջրամբարի 50 տոկոսն ուղղակի նվիրի իրենց։ Մինչդեռ մոռանում են, որ 1993 թվականին, երբ դարձել է ԱՊՀ անդամ պետություն, ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը` պարտված լինելով իր կողմից հրահրած ագրեսոր պատերազմում։ Հիմա դեռ չբացահայտված ինչ-ինչ պայմաններում 2020 թվականից ինքը դարձել է հաղթող պետություն, փորձում է սփռվել Հայաստանի այս ամբողջ տարածքների վրա։ Փորձում է իշխող դիրք գրավել` հետագայում պատերազմ հրահրելու համար։

Սա էլ Կիրանցի այն դիրքերն են, որտեղից փորձում են մտել ու ականազերծման աշխատանքներ կատարել։ Սրանք շատ կարևոր ստրատեգիական դիրքեր են Հայաստանի համար։ Սա Կիրանցի բնակչությունը թույլ չի տալիս։ Ջրամբարի կիսով չափով և ներքևի հողատարածքներով, որոնք գտնվում են տեսանյութի աջ մասում, փորձում են բերել ու անօրինական սահմանագծում անել, գյուղը կիսեն ու կամրջի հետ միասին տան Ադրբեջանին։ Իսկ գյուղի մյուս մասը իբր թողնեն կիրանցիներին՝ ասելով, որ նրանց անվտանգությունը չեն կարող ապահովել»։

Տեսանյութեր

Լրահոս