«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև որոշումը կարևոր է, այստեղ առավել կարևոր է այն ճիշտ կիրառելը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակել է միասնական նոր երթուղային ցանցի սակագները: Հիմնական փոփոխությունը եղել է Կոտայքի մարզում, քանի որ կա նոր փոխադրող օպերատոր:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց գիտելիքի և դպրության օրվա առիթով աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին ուղղված՝ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական խոսքով, ապա նաև ոլորտի զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված հետագա անելիքների մասին, կարելի է ասել, ծրագրային ելույթով։
Կատարվում է նախաքննություն:
Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ հիմա կատակը մի կողմ։ ԵՊՀ և Կենտրոնում գտնվող այլ շենքերի վաճառքն ընդամենը մի հաճելի բոնուս է։
Հայտարարության մեջ նաև նշված է. «Նման մոտեցումը հարիր չէ պետական ինստիտուտների միջև հարաբերությունների և հաղորդակցության մակարդակին:
Նա ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Վարույթն իրականացնող մարմինն զգուշացնում է, որ նշված անձը վտանգ է ներկայացնում հասարակության համար և կոչ է անում լինել զգոն, միաժամանակ նրա գտնվելու վայրը իմացողներին խնդրում զանգահարել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին՝ 099 000111 կամ ՀՀ ոստիկանություն՝ 102 հեռախոսահամարներով:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Սեպտեմբերի 16-18-ը Երևանում անցկացվող Armenia Expo միջազգային ցուցահանդեսին ներկայացվելու է նաև Բելառուսի մեծածավալ էքսպոզիցիան։
Մարդու իրավունքների պաշտպանն իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ Գլխավոր դատախազի կողմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ուղղված՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու առաջարկի կապակցությամբ: Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.
COVID-19 կորոնավիրուսով հիվանդացությունն աշխարհում շաբաթվա ընթացքում անկում Է գրանցել 16 տոկոսով, մահացությունը՝ 13 տոկոսով:
Հայկական ՔՈՓ թիմը ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ է 2015 թվականից։
Սեպտեմբերի 1-ն առանձնահատուկ էր նաև համար 58 մանկապարտեզի շուրջ 290 փոքրիկների համար: Հիմնանորոգումից հետո սաների հետ միասին կրթօջախը բացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Արդեն տևական ժամանակ է՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված են հոգևոր բովանդակությամբ գովազդային վահանակներ, որտեղ ներկայացված են Աստվածաշնչից հատվածներ։
Նրա խոսքով՝ ավանդական տոնը, որը վերջին տարիներին չի անցկացվել համավարակի պատճառով, այս տարի լինելու է հատկապես ընդգրկուն:
Ծխախոտի և ալկոհոլի պարտադիր մակնշման փորձնական ծրագիրն ակտիվ իրականացման փուլում է։
Հայաստանի Հանրապետության պետական իշխանության ներկայացուցիչները 2022 թվականի օգոստոսի 30-ին այցելել են Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը տեղյակ չէ Վեդիում երեկ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից.
Այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 2-ից։
Դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի 2-րդ փուլով:
Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Շիրակի մարզը 2022-2023 ուստարում, նախնական տվյալներով, ունի 3007 առաջին դասարանցի:
Նա ողջունել է նաև առաջին դասարանցիներին, նրանց բարի երթ մաղթել։
Բոլոր դեպքերով նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը մանրամասներ է ներկայացրել Մասիսի համայնքապետարան զինված տղամարդու ներխուժման դեպքի վերաբերյալ:
Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները եղել են Թուրքիայի քաղաքացիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երիտասարդությանը հեռու պահել հայկական բոլոր իրադարձությունների կենտրոնից՝ մայրաքաղաքից, քաղաքակրթական միտումը խառնել գավառական բարքերին, մտածող ու պայքարող տեսակին դարձնել ապաքաղաքական ամորֆ մի զանգված: