Բաժիններ՝

Հրազդանում 39-ամյա բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում սպանել է 64-ամյա տղամարդուն

Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տղամարդու դի:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, մահացածը Եղվարդի բնակիչ, տվյալ տանը վարձակալությամբ բնակվող, 64-ամյա Ա.Հովհաննիսյանն է։ Զննությամբ դիակի վրա՝ գլխի շրջանում, հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ:

Պարզվել է, որ նշված տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել վերջինիս և հարևանությամբ բնակվող, Հրազդանի 39-ամյա բնակչի միջև, որի ընթացքում վերջինս Ա.Հովհաննիսյանին գլխի շրջանում հասցրել է հարվածներ, ինչի հետևանքով 64-ամյա տղամարդը մահացել է:

Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Հրազդան քաղաքի 39-ամյա բնակիչը ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Քննիչի կողմից կայացվել է նրան ձերբակալելու որոշում։ Վերջինս հարցաքննվել է և տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս