Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իսրայելի և Իրանի օդային տարածքները շարունակում են փակ մնալ։ Հունիսի 13-ին ևս Հայաստանից և դեպի Հայաստան որոշ չվերթներ չեղարկվել էին։
«Փաստ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում։ «Պետական տուրքի մասին» օրենքում դեռևս 2024 թ. մայիսին կատարված լրացումներով քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցված ծառայությունների համար սահմանվեց պետական տուրք։ Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թ. հունվարի 1-ից։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ:
Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ.
Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 14-ին՝ 18:00-ից Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում:
Եթե նրա կապան կարկատած է, ասում են, որ նա փնթի է: Եթե նոր ու գեղեցիկ է, մտածում են՝ իսկ ի՞նչ գումարով է գնել:
Թուրքիայում, որի բնակչությունը մոտավորապես 86 միլիոն է, ծնելիության ցուցանիշները վերջին տասնամյակում կայուն նվազում են։ Պաշտոնական տվյալներով՝ 2024 թ․ երեխաները կազմում են ընդհանուր բնակչության միայն 25.5%-ը (21.8 մլն):
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Սոֆիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել օտարերկրյա 50-ամյա քաղաքացի: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացի Ա․Ղ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:
Ավտոմեքենայից գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում ստացվել էր հունիսի 9-ին: Գողացել էին Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիները:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրոնագետ Վարդան Խաչատրյանը։
Վրաց-թուրքական Սարփիի մաքսակետում կանխվել է ոսկու անօրինական տեղափոխման երկու դեպք։ Այս մասին հայտնում է aliq.ge-n։
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025» ֆորումի տնօրենների խորհրդի նախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։
Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է մարզի տարածքում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման գործընթացը:
Արարատյան Հայրապետական թեմի Թեմական խորհուրդը, հոգևորականաց դասը, պաշտոնեությունը և հավատավոր զավակները կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ազգընտիր Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին:
Տղամարդը կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Emirates ավիաընկերությունը՝ flydubai-ն, ժամանակավորապես դադարեցրել է չվերթները մի շարք ուղղություններով, այդ թվում՝ դեպի ԱՊՀ երկրներ, Իսրայելի և Իրանի միջև առճակատման պատճառով, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը 3-ամյա Ա․ Օ․-ն է։ տանը հանկարծամահ է եղել։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, շարունակվում էր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի գործով դատական նիստը:
Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի նախկին պետ Ալեքսան Մկրտչյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, տուգանվել է 1 միլիոն 830 հազար դրամի չափով, և 3 տարի ժամկետով զրկվել է հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Wizz Air ավիաընկերության Աբու Դաբի-Երևան չվերթը ոչ թե չեղարկվել է, այլ փոխվել է երթուղին՝ շրջանցելով Իրանի ու դրա հարևան երկրների օդային տարածքը։ Երթուղու փոփոխության հետևանքով ուղևորները Երևան կհասնեն նախատեսվածից մոտ 2 ժամ ուշ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մնացականյանին պատկանող թռչնի (լորի) ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան):
Ucom-ը հպարտ է հայտարարել Երևանում 5G ցանցի գործարկման մասին, ինչը կարևոր քայլ է ընկերության թվային փոխակերպման ճանապարհին։ Այս ընդլայնման շնորհիվ Ucom-ը դարձավ ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության օպերատորը Հայաստանում։ Ucom-ի 5G ծածկույթն այս պահին գործում է Երևանում և 35 քաղաքներում, 19 բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան-Դիլիջան ճանապարհի երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային […]
Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղում մահացել է:
Նախորդ շաբաթ Новости-Грузия-ն՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությանը, հայտնել էր, որ Հայաստանից ներկրված սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի մուտքը Վրաստանի տարածք թույլ չեն տվել այն բանից հետո, երբ «բույսերում կարանտինային վնասատու են հայտնաբերել»։