Պարեկները հետապնդել և բռնել են նրան։ Զննությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ։ Ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Պարզվել է, որ նա Երևանի 27-ամյա բնակիչ է։
Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 5 անձ։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Երեք անձ կալանավորվել է։
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Կարեն Սարուխանյանը նշանակվել է Գյումրու ցանցի պետ։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ պաշտոնն ստանձնում է եռամսյա դադարից հետո։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Արդյո՞ք հայրենիքը պետությունն է։ Այսօր հաճախ է շահարկվում այս թեման։ Իհարկե, իդեալական կլիներ, եթե հայրենիքի և պետության շահերը համընկնեին և միասնական լինեին։ Ցավոք, այսօր այդպես չէ, այս մասին նշել է Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։
Երևանում նոյեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի երեկոյան, 5-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհից 2 երեխայի տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Երևանում նոյեմբերին ջերմաստիճանը կանխատեսվում է +4°C-ից մինչև +6°C:
Հոկտեմբերի 25-ից Նոյեմբերի 1-ը Շվեդիայի Հյոր քաղաքում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը, որին մասնակցում էին տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ:
Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները, իսկ այդ հատվածներում կայանված մեքենաների նկատմամբ կկիրառվեն տուգանքներ և քարշակման միջոցներ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի ժամը 09:00-18:00-ն, իսկ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-15:00-ն։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.56 դրամ։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ։
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում
«Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք Իմ ժողովրդին,- ասում է Աստված,- դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեցեք և մխիթարեցե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ» (Ես. 40.1-2):
Վրաստանում գրեթե յուրաքանչյուր 4-րդ երեխան ապրում է աղքատության մեջ։ Այս մասին են վկայում Սոցիալական ծառայությունների և վիճակագրության ազգային ծառայության տվյալները։
Մինչ իշխանությունները փորձում են համոզել, թե Հայաստանի տնտեսությունն արագացված տեմպերով աճում ու զարգանում է, պետական բյուջեի եկամուտների ապահովման ու հատկապես աճի հիմնական հույսը մնացել է առևտրի, խաղային բիզնեսի ու բանկերի վրա։
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։19-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն բնակավայրում այրվում է տնակ։
Թուրքիայում նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի մինչև 15 տարեկան երեխաների՝ սոցիալական ցանցերից օգտվելու սահմանափակումը։
Այսօր՝ Կիրակի, 1 Նոյեմբեր 2026-ի յետ միջօրէին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց յատուկ առաքելութեամբ եւ կարճատեւ այցելութեամբ Լիբանան գտնուող Ռուսիոյ նախկին վարչապետ Սէրկէյ Վատիմովիչ Սթէփաշինը, ընկերակցութեամբ Լիբանանի մօտ Ռուսիոյ դեսպան Ալեքսանտր Ռուտաքովի եւ նախկին վարչապետին անմիջական օգնականին։
Եթե ձեր հարազատի մահվանից անցել է երեք տարի, և դուք տեղյակ չեք եղել, որ նա ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ, ապա այդ հաշվում առկա դրամական միջոցները հավանական է, որ փոխանցվել են պետբյուջե։ Դուք կարող եք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում որոնել ձեր հարազատի անունով դատական գործը և դրա մասին իմանալու պահից եռամսյա ժամկետում բողոքարկել Վերաքննիչ դատարան. գրում է «Հետք»-ը։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Հայկ Մամիջանյանն է։
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքում նշանակալից օր է․ լրանում է ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձը։
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանում 15-ամյա երեք տղաներ՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն) կողմից այսօր Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում կատարված կեղծ «Պատարագը»։ Նշյալ անձը երբեմնի «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդն էր:
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության (ԱԴԾ) փոխանցմամբ՝ Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկությունը տարածել էր ձերբակալված դեռահասը, որը համապատասխան տեսանյութ էր հրապարակել TikTok-ում։
79 տարեկանում կյանքից հեռացել է 60-ականների և գարունականների սերնդի ճանաչված բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր Սամվել Կոսյանը։
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են «Lexus» մակնիշի, «Toyota Camry» մակնիշի, «Kia Optima» մակնիշի, «Nissan X-Trail» մակնիշի, «Ford» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
58 տարի առաջ հենց այս օրը 1968-նոյեմբերի 1-ին, ավարտվել է «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի շինարարությունը։