Ինչքան էլ իշխանությունները փորձեն քողարկել, միևնույն է, եթե այնպես ստացվի, որ հանկարծ կորցնենք ԵԱՏՄ անդամությունից ստացվող արտոնությունները, դրա բացասական հետևանքներն ահռելի են լինելու Հայաստանի տնտեսության ու հատկապես քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։
2026-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.52 տոկոսով՝ կազմելով շուրջ 40.9 մլն։
Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս:
Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի ներկայացուցչի և մեղադրյալի պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, ուստի մեղադրյալ Արամ Նավասարդյանի նկատմամբ կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Ֆեյսբուքում տեղեկացրել է տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
Աֆրիկյան մի շարք երկրներում շարունակվում են Էբոլա հիվանդության դեպքերի արձանագրումները։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Քենիայում և Նիգերիայում գրանցվել են վարակման հազարավոր դեպքեր և մահեր։ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանի և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մյուս երկրների համար հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ Այս մասին տեղեկացնում են ՀՎԿԱԿ-ից:
Չորս զինծառայողն էլ կալանավորվել են։
Հոկտեմբերի 17-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Վրաստանի Հանրապետության քաղաքացի 26-ամյա Մարիամ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորներից մեկը խնդրել է իրեն ալկոհոլային խմիչք տալ, սակայն ինքը մերժել է, քանի որ վերջինս արդեն իսկ ալկոհոլի ազդեցության տակ է եղել։
Վարդահովիտում կայացել են Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2026-2028 թվականների երկրաբանական ուսումնասիրման թույլտվության համար երկրորդ հանրային լսումները։
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը, ճանապարհը փակ է։ Այս մասին հայտնել է Սպուտնիկ Արմենիան։
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ Տերյան և Զորյան փողոցների խաչմերուկում բախվել են բուժառու տեղափոխող Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Հ․-ի վարած Վանաձորի շտապօգնության ավտոմեքենան և 60-ամյա Բադիկ Ս․-ի վարած «Կամազ» մակնիիշի բեռնատարը։
ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի ներկայացուցչի և մեղադրյալի պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, ուստի մեղադրյալ Արամ Նավասարդյանի նկատմամբ կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Այս մասին հայտնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 121-րդ կմ հատվածում, «Չայնիի» ոլորաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Հայ Եկեղեցին այս տոնով նշում է բոլոր այն սրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Բակունց 1 հասցեում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Հոկտեմբերի 18-24-ը Վանաձորի և Ալավերդու մի շարք հատվածներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզում առաջացած ջրալցումներից փրկարարները մոտ 27 տոննա ջուր են հեռացրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 5-7, մյուս շրջաններում` 2-4 աստիճանով։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 358 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամ:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Ալեքսանդր Ա․-ն իր վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։
Նոյեմբերի 1-ից փոխվում են կացության կարգավիճակների տեսակները, տրամադրման հիմքերն ու դիմումների քննարկման ընթացակարգերը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
Հա՛յր, մարդիկ են եկել ու խնդրում են, որ հիվանդ երեխայի համար աղոթեք: Հարցնում են նաև, թե կապաքինվի՞ նա արդյոք: Ի՞նչ պատասխանենք:
Եվրամիությունից Վրաստան ժամանած այցելուները միջինում ավելի շատ են ծախսում, քան Ռուսաստանից ժամանածները։
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը։
Այս պահին ջուրն արդեն լցվում է «Մայիսյան» օրվա կարգավորիչ ջրամբար, ինչից հետո քաղաքի ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի։
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) նախատեսում է իր արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող տվյալների վերլուծության համակարգի միջոցով բացահայտել լրատվամիջոցներում կանանց նկատմամբ բացասական բովանդակությունը և արագ միջամտել նման դեպքերին։
Այդ պայմաններում Սևրում 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որով Անտանտի երկրները և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին Ազատւ ու Անկախ Հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։
Ժամը 23-ին հայտնաբերվել, նույն կասկածանքով ձերբակալվել և մարզային վարչություն է տեղափոխվել նաև 42-ամյա մի տղամարդ։ Պարզվել է, որ նա նաև խախտել էր վարչական հսկողություն խափանման միջոցը։
Վրաստանում, համեմունքնի մեջ հայտնաբերվել են «Սուդան» խմբի ազո-ներկանյութեր։ Այս մասին հայտնում է Վրաստանի Սննդամթերքի ազգային գործակալությունը․
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 2025-26 ուսումնական տարվա շրջանավարտ սպաներին վիճակահանությամբ պաշտոնների նշանակելու գործընթացը: