«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Սոցկայքերում ծանոթացել է կանանց հետ և գումարներ հափշտակել:
Հունիսի 2-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վերին Չարբախ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 45 տանը (ներսում երեխաներ կան):
Ծնունդով երևանցի, երևանաբնակ Հակոբ Մարկոսյանը կամ Հակոբ Օմարը 1970-ական թվականներից ստեղծագործում է, դրա հետ մեկտեղ տիրապետում է երգի ու նկարչության արվեստին: Հակոբ Մարկոսյանին հաջողվել է հասկանալ նաև թռչունների լեզուն:
Ծրագրի պաշտոնական մեկնարկին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար պարոն Հոա-Բին Աջեմյանը, այլք:
Հունիսի 1-ին, ժամը 17.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զաքյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 25-ին, ժամը 13.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1978 թ. ծնված Գարուշ Ե.-ն և 1987 թ. ծնված Արմեն Խ.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի` գտնվում էին անգիտակից վիճակում:
Արդեն երկրորդ տարին է՝ Ալավերդու դպրոցներում տեխնիկական ու հրդեհային անվտանգության վերահսկողություն չի իրականացվում՝ վերասկողությունն իրականցնող աշխատակցի թափուր հաստիքի պատճառով:
Ծրագիրն իրականացվելու է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ է:
Հունիսի 1-ին, ժամը 23.21-ին ահազանգ է ստացվել, որ Տանձուտ-Այգեշատ ավտոճանապարհին «ԳԱԶ-3110» ավտոմեքենան և տրակտորը բախվել են, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` մարտական կամ հատուկ տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ։
Վերջինս հաղորդում է տվել, որ Կարեն Ղ.-ն Բագրատունյաց փողոցի թիվ 4 հասցեում իր հետ վիճաբանել և բռունցքով մի քանի անգամ հարվածել է իր դեմքին և քաշել մազերից:
Հունիսի 3-7-ին երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ. արագությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Կապանում գործող բենզալցակայանում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում գտնվող սրճարանի մոտից Կենտրոնականի բաժին են հրավիրել 1994 թ. ծնված Գուրգեն Գ.-ին:
Արցախի զինված ուժերում հունիսի 1-ից մեկնարկել են համաբանակային շտաբային զորավարժություններ, որին մասնակցում են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբներն ու ղեկավարման մարմինները:
Քաշաթաղի շրջանում` մերձարաքսյան Որդնավ գյուղի տարածքում, գարնան վերջին օրվանից սկսվել է գարու բերքահավաքը:
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրը իրականացվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և վաստակավոր ու արհեստավարժ երաժիշտների մասնակցությամբ:
Ե.Բիբինը հարցերին չպատասխանեց ու անտեսելով լրագրողների խնդրանքը՝ կանգնել, հեռացավ: Հարցերը, թե արդյոք նա տեղյա՞կ է հայ սպառողների բողոքին ու պահանջներին, որևէ հանրագումարի եկե՞լ են քննարկումների արդյունքում, կամ ինչո՞ւ պետք է հայ սպառողը վճարի ՀԷՑ-ի ղեկվարության ճոխ առանձնատների, մեքենաների և այլ պարագաների համար, մնացին անպատասխան: Ասաց միայն թե, ոչինչ չի որոշվել:
Առավոտյան Մայր Տաճարից եկեղեցականների թափորը բազմաթիվ ուխտավորների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, առաջնորդվեց Սուրբ Գայանե վանք, ուր հավատավոր ժողովրդի օրհնության համար տարվում էր նաև սուրբ Գայանեի մասունքն ամփոփող Աջը: Սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Նախորդ տարի շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումից զատ, վարչության աշխատակիցները ևս 14 դեպքով կանխել են մոտ 3.3 կգ ընդհանուր քաշով տարատեսակ թմրանյութերի ապօրինի տարանցման փորձեր, այդ թվում՝ 150 գրամ ափիոնի, մոտ 470 գրամ հաշիշի, 23 գրամ հերոինի, 2.6 կգ կանեփի, ինչպես նաև մի քանի տասնյակ հաբերի տեսքով:
Նախագահ Բակո Սահակյանը ազգային բարերար Սամվել Կարապետյանի եւ ռուսաստանաբնակ մի խումբ այլ բարերարների հետ միասին հունիսի 2-ին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել նրանց աշխատանքներին:
Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը կաթի փոշու ներկրման ծավալների ավելացման մասին և կաթի մթերման գնի նվազումը դրանով պայմանավորելու փորձերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվական ընթացքում հանրապետություն կաթի փոշու ներկրման ծավալը նվազել է. 2014 թ. հինգ ամիսներին (հունվար-մայիս) ներմուծվել է 726.950 տոննա կաթի փոշի, 2015 թ. համադրելի ցուցանիշը 688.325 է, այսինքն՝ շուրջ 38 տոննայով պակաս:
Հղիության 9-րդ ամսում գտնող 18-ամյա աղջիկը բարձրաձայնել է, որ ամիսներ առաջ «Odnoklassniki.ru» -ի սոցիալական ցանցի միջոցով ծանոթացած երիտասարդն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին Շուշիի շրջանի Հին շեն գյուղում ներկա է գտնվել «Խնոցի» արցախյան փառատոնին:
Հունիսի 2-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` արծվի արձանի մոտակայում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված Աբովյան քաղաքի բնակչուհի Ռ.Մարգարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախնական տվյալներով` մահվան պատճառը հետվիրահատական բարդություններն են եղել, մասնավորապես` առաջացած թրոմբը:
Այսօր Ազգային Ժողովում 2014 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ վիճաբանություն ծագեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանի միջև: