Երբ 30 րոպե պահելուց հետո բացեցինք հերթական փակված փողոցը` վարորդ-քաղաքացիներից մեկը իջավ մեքենայից ու փնթփնթաց, թե «էս ինչ են էէ անում..» և այլն:
Չեմ հիշում պատմական նախադեպ, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը միահամուռ կերպով մեկ պահանջ ներկայացնեն։
Սոլովյովն Իգիթյանին արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնի՝ «Дебилы блядь…» արտահայտությունով… Նիկոլն ու իր ապիկար և տգետ թիմն ամեն ինչ անում են Հայաստանն ու հայությանը խայտառակելու համար..
Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից ոստիկանները հեռացնում են քաղաքացիներին՝ բացելով ճանապարհը
«Առանց Նիկոլ Հայաստան». Արշակունյաց փողոցն՝ այս պահին
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը:
Պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ, ես վստահ եմ, որ Դուք դավաճան չեք, վստահ եմ, որ բարի մղումներ եք ունեցել, բայց անհաջողության եք մատնվել։
Լարված իրավիճակ՝ Ամիրյան-Քոչինյան խաչմերուկում. ոստիկանները բռնի ուժով հեռացնում են քաղաքացիներին
Այսօր հանրապետության ամբողջ տարածքում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում: ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, որ Տիգրան Մեծ պողոտան փակելու ընթացքում այնտեղ էր, 168.am-ի հետ զրույցում ոստիկանների գործողությունները գնահատեց անհամաչափ:
Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է սկսվել
Մելիք-Ադամյան փողոցի սկզբնամասում կենտրոնացած ոստիկանական մեքենաները փակել են փողոցը, սահմանափակված է երթևեկությունը: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ բողոքի ակցիաներ են տեղի ունենում հանրապետության ամբողջ տարածքում: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ անհնազանդության ակցիաները կտևեն մինչև ժամը 17:00-ն:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), այսօր նորից հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չէր կարողացել ներկայանալ դատական նիստին։
Բողոքի ակցիա՝ ԱԱԾ–ի դիմաց․ ՈՒՂԻՂ
Առաջ կարծում էի, թե Փաշինյանը փառասեր է և ցանկանում է հանրային ընկալումներով պատմության մեջ մտնել։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Եկեղեցին առաջին անգամ պահանջեց պետության ղեկավարի հրաժարականը։
Լարված իրավիճակ՝ Տիգրան Մեծ փողոցում
Ամբողջությամբ փակ է Տիգրան Մեծ փողոցը
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանիարը՝ գրելով․ «Դուխիներ և ժամացույցներ Նիկոլի համար, ԱԱԾ-ի մուտքի մոտ»։
Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հասցեագրված մի շարք ահազանգերը, ինչպես նաև դիտարկումների արդյունքները՝ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։
Քաղաքացիները փակել են Աբովյան-Թումանյան փողոցը. ՈւՂԻՂ
«Սիրելի մեր եզդի եղբայրներ և քույրեր Հայաստանի համար այս բախտորոշ իրավիճակում մենք պարտավոր ենք կանգնել արհավիրքի դեմ և թույլ չտալ, որպեսզի գործող իշխանությունների քյալերը մեր երկիրը տանեն դեպի կործանում։ Դիմում ենք բոլոր այն եզդիներին, ովքեր գիտակցում են պահի լրջությունը և իրենց դերակատարումը հայրենիքի փրկության գործում, ոտքի կանգնել ու միանալ խաղաղ անհնազանդության գործողություններին։
Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ փողոցը. ՈՒՂԻՂ
Դեկտեմբերի 6-ի դրութեամբ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են 3 մարզերի՝ Կոտայք, Սյունիքի, Արարատ, ավելի քան 21 համայնքներ եւ 149 բնակավայրեր։
Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա՝ Ավանում
Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ կաթվածահար են:
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել Գավառից, ուր քաղաքացիներն իրականացնում են խաղաղ անհնազանդության ակցիաներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
«Նիկոլ Փաշինյանն ականջալուր չեղավ քաղաքական ուժերի և հանրության կոչին և ինքնակամ հրաժարական չտվեց մինչև ժամը 12:00-ն: Նա այլևս քաղաքական դիակ է, սպառված, և ժամ առաջ պետք է հրաժարական տա: Հայաստանը չի հանդուրժելու պարտված, թուրքի առջև «կզած» ղեկավար»,- նշեց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են համայնքների ղեկավարներ, ավագանիներ, ավելին, վարչապետի հրաժարականն է պահանջել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
Նշենք, որ երեկ հրապարակվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը, որտեղ զրուցակիցները խոսում են Արցախի հարցի մասին: «Ամեն դեպքում հետաքրքիր զուգադիպություն է, թե ինչ է, թեև քաղաքականության մեջ զուգադիպություններ քիչ են լինում, բայց այդ ձայնագրությունը ճիշտ ժամանակին հայտնվեց, որը, կարծում եմ, զգալիորեն ուժեղացնում է ընդդիմադիրների դիրքերը»,- նշեց Հակոբյանը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ տարածված ձայնագրության վերաբերյալ Tert.am-ը մեկնաբանություն է խնդրել Հայաստանում Բելառուսի դեսպանատնից: