ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է արել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում էսկալացիայի նոր ալիքի կապակցությամբ և բոլոր կողմերին կոչ արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն ու հարգել հրադադարի ռեժիմը։

Այս մասին նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքի տարածած հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Գուտերեշը հորդորում է անհապաղ դադարեցնել հարձակումները, զերծ մնալ իրավիճակն էլ ավելի սրող քայլերից և գործել առավելագույն զգուշավորությամբ՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա առանց այն էլ անկայուն իրադրությունը։

Նա նաև շեշտել է Լիբանանում, Իրանում և Գազայի հատվածում հրադադարի ռեժիմների լիակատար պահպանման կարևորությունը և կոչ արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են տապալել լարվածության նվազեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930