Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսության մրցունակության համար թվայնացուﬓ անհրաժեշտ պայման է համարում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական ﬕության անդամ երկրների տնտեսությունը մրցունակ դարձնելու անհրաժեշտ պայման է համարում թվայնացումը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահն այս մասին հայտարարել է «Եվրասիական շաբաթ» ﬕջազգային ֆորուﬕ շրջանակներում կայացած «Եվրասիական տնտեսական ﬕության թվային վերաթարմացում. նոր հայացք տնտեսությանը» խորագիրը կրող նիստի ընթացքում:
«Ակնհայտ է, որ բոլոր այն գործընթացները, որոնք կշարունակեն իրականացվել հին տրամաբանությամբ, հնացած կլինեն, իսկ այն ակտիﬖերը, որոնք թվայնացված չեն, կորցնում են իրենց արժեքները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա հավելել է, որ ընդհանուր շուկաների թվայնացումը սկզբունքային նշանակություն ունի նաև ինտեգրացիայի զարգացման համար: «Սրա հետ կապված առանցքային պայմաններն են թվային ստանդարտների, սկզբունքների և կանոնների ﬕասնականությունը»,- ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը: