Այս իրավիճակի առաջացման մեղավորն առաջին հերթին իշխանություններն են, որոնք տարբեր միջոցներով անհարկի ծանրացրել են կառուցապատողների ֆինանսական բեռը՝ պարարտ միջավայր ստեղծելով նրանց սնանկացման համար։ Սնանկացումը շատ դեպքերում դարձել է ֆինանսական բեռից ազատվելու միակ միջոցը։ Ոչինչ, որ դրա հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ ստիպված կլինեն կորցնել բնակարանն ունենալու հույսը։
Թուրքիան չեղարկել է ամերիկյան ապրանքների ներմուծման վրա դրված լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերը, որոնք սահմանվել էին 2018-ից: Չեղարկումը վերաբերվում է 33 ապրանքի, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների, մարդատար մեքենաների, ծխախոտի և կոսմետիկ ապրանքների լրացուցիչ մաքսատուրքերին:
Շվեյցարիան Միացյալ Նահանգներին առաջարկում է ամերիկյան զենքի և էներգետիկ արտադրանքի, այդ թվում՝ հարստացված ուրանի և հեղուկացված բնական գազի ներմուծման ավելացում՝ առևտրային սակագների իջեցման դիմաց, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած երկու աղբյուրների։
Երևանի սրտում՝ Հանրապետության Հրապարակ, Ամիրյան 2 հասցեում գործող Կոնվերս Բանկի Converse Next մասնաճյուղում պատրաստվում են մեծ միջոցառման: Սեպտեմբերի 25-26-ին մենք հյուրընկալելու ենք հայտնի բլոգերների, հաճախորդների և ինտելեկտուալ խաղերի սիրահարների, որոնք կարող են արժեքավոր նվերներ ստանալ:
Հովհաննիսյանի խոսքով՝ վերաարտահանման ազդեցությունը հանած՝ ներմուծման աճը կազմել է շուրջ 7 տոկոս:
Փաշինյանի կառավարման արդյունքում ՀՀ պետական պարտքն աճել է 13 մլրդ 852 մլն դոլարով
Դրամային արտահայտությամբ կառավարության պարտքն աճել է 4.8 տոկոսով, իսկ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է 2.2 տոկոսով:
2025 թ.-ի առաջին 7 ամիսների ընթացքում Վրաստանն ավելացրել է էլեկտրաէներգիայի ներկրումը շուրջ 634%-ով՝ հասցնելով այդ ցուցանիշը ֆինանսական արտահայտմամբ 26,1 մլն ԱՄՆ դոլարի:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Շենգավիթում միջին գների տարբերությունը՝ 7 հազար դրամի, Ավանում՝ 3 հազար դրամի, էրեբունիում՝ 2.5 հազար դրամի սահմաններում է։
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 16 հազար 252 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 8.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ:
Կառավարությունը մինչ օրս հստակ գնահատական չունի, թե ճանապարհների ապաշրջափակումն ինչպես կազդի Հայաստանի տնտեսական աճի վրա։ Էկոնոմիկայի նախարարը խոստովանում է, որ նոր են հետազոտություն պատվիրել՝ դա հասկանալու համար։ Մինչդեռ՝ արդեն ամիսներ շարունակ ապաշրջափակումը ներկայացնում են՝ որպես «պայծառ ապագայի» բանալի։ Փորձում են հասարակությանը համոզել, որ դա կբերի տնտեսական առաջընթացի։ Սակայն նման հայտարարությունները հիմնված չեն հաշվարկների ու փաստարկների վրա։ Փոխարենը՝ ունեն բացառապես քաղաքական քարոզչության նպատակ։
Քանի դեռ նախկինում տրամադրված շինթույլտվությունների համար Երևանում գործում է եկամտային հարկի վերադարձը, շինարարությունը 1-2 տարի էլ կարող է աճել։ Հետոն արդեն տխուր է լինելու՝ ինչպես շինարարության, այնպես էլ՝ հատկապես շինանյութերի արտադրության ոլորտի համար։
168TV-ի «ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրն է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Ռուսաստանը կարող է առաջարկել Եվրոպայում սառեցված ակտիվներն օգտագործել որպես երրորդ երկրներում ռուս-ամերիկյան համատեղ նախագծերի ներդրում։
ԵՄ-ի հակառուսական նոր պատժամիջոցների փաթեթը չի ներառի Ռուսաստանից նավթի գնման սահմանափակումներ, հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին մերժել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցները չվերականգնելու մասին բանաձևի նախագիծը, որի օգտին քվեարկել էին Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը և Ալժիրը։
ԱՄՆ-ն ցանկանում է Չինաստանի հետ TikTok-ի գործարքի շրջանակներում մի քանի միլիարդ դոլարի շահույթ ստանալ ներդրողներից: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ իր աղբյուրներին հղում անելով:
Նիկոլ Փաշինյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին գնացել էր իր կողմից հռչակած «պողպատե մանդատով»՝ չագուճով։ Քմծիծաղը դեմքին՝ նա, ցույց տալով չագուճը, հայտարարեց, թե «պողպատե մանդատը» ձեռքին է և կյանքի է կոչում ժողովրդին տված պատգամն ու հանձնարարականը։
Միացյալ Թագավորությունը բախվել է ժամանակակից պատմության մեջ իր ամենածանր արտաքին առևտրային ճգնաժամին:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ:
Այս համակարգային ձախողումների համար պատասխան տալու ու պատասխանատվություն կրելու փոխարեն՝ ինչպես միշտ, թիրախ են ընտրել քաղաքացուն։ Քաղաքացու գրպանից են պատրաստվում հանել իրենց սխալների գինը։
Սեպտեմբերի 19-ից 21-ը ներառյալ «Մերիդիան» կենտրոնում անցկացվող էքսպոյի ընթացքում Ակբա Լիզինգի միջոցով հնարավոր է ձեռք բերել բժշկական նորագույն սարքավորումներ` ընդամենը 5% կանխավճարով, և ստանալ առաջին տարվա ապահովագրությունը որպես նվեր։
Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարելու առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում, առանցքային ենթակառուցվածքային նախագծերում, համահունչ Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ այսօր Երևանում ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ ասուլիսում։
Եվրոպական հանձնաժողովը ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։
Ռուսաստանին խիստ պատժամիջոցներով սպառնալով և ռուսական նավթ գնող Հնդկաստանին ճնշելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնում է իր նախորդի՝ Ջո Բայդենի սխալը։
Եվրոպական հանձնաժողովը պատրաստվում է արգելել ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը մինչև 2027 թվականի հունվարի 1-ը՝ նախատեսվածից մեկ տարի շուտ:
Ռիելթոր աշխատելու համար պարտադիր կլինի բարձրագույն կրթություն ունենալը, անշարժ գույքի շուկայում ռիելթորական գործունեություն ծավալողները պետք է ստանան որակավորման վկայականներ․ այս և այլ փոփոխություններն են սպասվում «Ռիելթորական գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ներդրմամբ, որն, ի դեպ, օրերս առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է։