2019թ. պետական բյուջեի կատարողականին վերաբերող պարզ հարցադրում
Գործող իշխանություննրի կողմից ձևակերպված «նոր ընկալմամբ».
- պետական բյուջեն հանրության համընդհանուր դրամապանակն է,
- հեևաբար՝ ամբողջությամբ պետք է վճարենք հարկերը,
- իսկ ՀՀ քաղաքացին պետք է պահանջի, ցանկանա, որ պետական պաշտոնյան ստանա բարձր աշխատավարձ, քանի որ դա արտահայտում է պետականություն ունենալու կամքը:
Այս պարագայում առարկայական հարց է առաջանում.
«Այդ դեպքում ինչպե՞ ս եղավ, որ 2019 թվականին՝
- պետական բյուջեն ծախսելու որոշում կայացնող բարձրաստիճանների աշխատավարձերը (ներառյալ աննախադեպ և առանց իրավական բավարար հիմքերի պարգևատրումները) 2019թ. բարձրացան երկու-երեք անգամ, իսկ մեր երկրում միջին աշխատավարձն ավելացավ ընդամենը հինգ-վեց տոկոսով, պետական ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշող բազային աշխատավարձը մնաց անփոփոխ,
- չնայած իշխանության կողմից տրված աննախադեպ խոստումների՝ 2019թ. կենսաթոշակների և անապահովության նպաստների միջին չափերը մնացին գրեթե անփոփոխ՝ աղքատության պահպանվող բարձր մակարդակի, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի ֆոնին,
- սոցիալական պաշտպանության ոլորտին ուղված պետական բյուջեի ծախսերը գրեթե չավելացան, իսկ առանձին կարևոր ուղղություններով գրանցվեցին աննախադեպ թերակատարումներ, օրինակ՝ զբաղվածության պետական աջակցությունը, որի էական թերակատարումն արձանագրվեց գործազրկության պահպանվող բարձր մակարդակի ֆոնին,
- 4. ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ պրոգրեսիվ դրույքաչափերը համահարթեցվեցին՝ բարձր եկամուտ ունեցողների հարկային բեռը տեղափոխվեց աշխատող աղքատների ուսերին, որոնց եկամտահարկի բեռը չնվազեց,
- 5. հիմա էլ համայնքային բյուջեներն ավելացնելու իրական նպատակադրմամբ՝ պատիկներ անգամ բարձրացվում է սոցիալապես անապահով խմբերի անշարժ գույքի հարկային բեռը՝ շքեղությունը հարկելու քողի տակ,
- շարքը շարունակելի է …»:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող