Այսօր ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ԵԱՏՄ 4 ղեկավարները Հայաստանի Հանրապետության ԵԱՏՄ անդամակցության և եմ մերձեցման օրակարգի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ ՌԴ նախագահի օգնական Յուրի ուշակովի խոսքով, հայտարարությունը փոխանցվել է նիստին մասնակցող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Հայտարարությանը կարող եք ծանոթանալ ստորև․
Այսօր Աստանայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ ԵԱՏՄ ղեկավարները նախ բանակցություններ վարեցին նեղ կազմով, ապա ընդլայնված կազմով ամփոփեցին աշխատանքներն իրենց ելույթներով, միմյանց շնորհավորելով միության 12-ամյակի կապակցությամբ։
Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում կրել է հարյուր միլիարդավոր դոլարների վնաս, ուստի փոխհատուցման հարցն առաջնային է։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության Մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին։
Նախարարների և Իրանի ԿԲ ղեկավարի հետ խորհրդակցությունից հետո Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ցուցումներ է տվել այլընտրանքային առևտրային միջանցքների զարգացման վերաբերյալ, այդ թվում՝ Ռուսաստանից, և կոչ է արել արագացնել բոլոր համապատասխան համաձայնագրերի իրագործումը:
Նավթի գինն ուրբաթ իջնում է՝ Մերձավոր Արևելքում հակամարտության դեէսկալացիայի սպասումների ֆոնին։
ՌԴ սահմանափակումների վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում է ստացել։ Տեսչական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները, կհասկանանք՝ խնդիրը որտեղ է, և ըստ այդմ՝ կփորձենք կարգավորումներն իրականացնել․ արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն։ Այս մասին 24News-ին ասել է ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը։
Հայաստանը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին, Աստանայում այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը, ըստ կանխատեսումների, 2026 թվականին կաճի 6%-ով և կգերազանցի 100 մլրդ դոլարը։ Այս մասին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
ԱՄՆ-ի Իրանի դեմ ռազմական գործողության ծախսերը գերազանցել են 95,2 մլրդ դոլարը, հայտնել է Iran War Cost Tracker պորտալը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հինգշաբթի լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել մի շարք իրավաբանական անձանց, ութ լցանավի և մեկ ֆիզիկական անձի նկատմամբ, որոնք, ինչպես նշվել է, կապված են նավթի՝ Իրանի շահերից բխող մատակարարումների հետ։
Մի շարք ապրանքների՝ ՌԴ մատակարարումների սահմանափակումների կիրառումը կարող է խնդիր դառնալ Հայաստանի, այլ ոչ թե ռուսական շուկայի համար։ Այս մասին «Վեստի»-ին տված մեկնաբանության մեջ ուշադրություն է հրավիրել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը։
Այսօր կքննարկվեն կարևոր հարցեր․ Տոկաևը բացեց Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի՝ նեղ կազմով նիստը
Գազի հարցը Հայաստանի համար զգայուն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:
Աստանայում մեկնարկել է ԵԱՏՄ նիստը նեղ կազմով
Հայաստանից որոշ ապրանքների մատակարարումների սահմանափակումները բացասական ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի տնտեսության, այդ թվում՝ գնաճի վրա։ Խոսքը խորշային ապրանքների մասին է։ Այս մասին Իզվեստիա-ին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
#ՀԻՄԱ. ՊՈՒՏԻՆԸ, ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ, ՏՈԿԱԵՎԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԱՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ. #ՈՒՂԻՂ
Յունիբանկը որոշում է կայացրել անփոփոխ թողնել անշարժ գույքի գրավով սպառողական և հիփոթեքային վարկերի ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքները, որոնք ենթակա էին բարձրացման 2026 թվականի մայիսին։
Հայաստանից լոլիկի ներկրումը սահմանափակելու ՌԴ որոշմանը Երևանից արձագանք դեռևս չի ստացվել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն ու պարարտանյութեր: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 367 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 370 դրամ:
«Ռոսպոտրեբնադզորը» (Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը) հրահանգել է «Չեստնի Զնակ» պիտակավորման համակարգի օպերատորին կասեցնել «Ջերմուկ» հանքային ջրի 64.5 միլիոն միավորի վաճառքը Ռուսաստանում։ Այս մասին հայտնել է գործակալության մամուլի ծառայությունը։
Մինչ կներկայացնենք իշխանական վերնախավի ստացած միլիոնները, նշենք, որ հրապարակված վերջին տվյալներով, այս տարվա մարտին պաշտոնապես Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 329 հազար դրամ, ինչն ավելի ցածր է, քան նախորդ տարվա մարտին էր։
Նավթի գինը հինգշաբթի օրվա առևտրի ընթացքում աճել է ավելի քան 3,5%-ով։ Դա կապված է Մերձավոր Արևելքում տիրող հակամարտության նոր էսկալացիայի հետ։
Թվում է, թե մերձավորարևելյան ճգնաժամի խորապատկերին արևելյան Միջերկրական ծովն օպերատիվորեն վերածվում է Պարսից ծոցի նավթատրանզիտային և նավթաարտահանման անալոգի։
Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԵՄ-ի հետ համաձայնագիրը, որով երկրին 90 միլիարդ եվրոյի վարկ կտրամադրվի։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշմանը կողմ է քվեարկել 298 պատգամավոր։
ԵԱՏՄ հարաբերությունները Չինաստանի հետ զարգանում և խորանում են, աճում է փոխադարձ ապրանքաշրջանառությունը։ ԵԱՏՀ-2026-ի շրջանակում միության և ՉԺՀ-ի հարաբերությունների մասին խոսել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։ Նա պարզաբանել է, որ լոգիստիկ շղթաների արդիականացման շնորհիվ բեռները Չինաստանից անցնում են Ղազախստանով, Կասպից ծովով, այնուհետև դեպի Եվրոպա։
Վահե Դավթյանը գրում է. «Ռուսաստանը մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից ներմուծվող պտղաբանջարեղենային արտադրանքի ներմուծումը, հայտնել է Ռոսսելխոզնադզորը»:
Ղազախստանի և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են հանրապետության տարածքով դեպի Չինաստան գազատարի գործարկման հնարավորությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Երլան Աքքենժենովը։
ՀՀ իշխանություններն ու ժողովուրդը նախապես տեղեկացված են եղել Եվրամիության հետ մերձեցման հեռանկարների տնտեսական հետևանքների մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը՝ անդրադառնալով գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի վերաբերյալ պայմանագրի հնարավոր չեղարկման մասին նամակին:
Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ Այս մասին գրված է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում: