Կոնվերս Բանկում ակցիաների արդյունքներ են ամփոփվել
Կոնվերս Բանկում ամփոփել են VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ երկու ակցիայի արդյունքները:
Դրանցից առաջինի շրջանակում Վիզա քարտերով ամենաշատ Card to Card փոխանցումներ կատարած եւ ստացած 10-ական հաճախորդ ստացել է Երեւան պարկի 2-ական տոմս, իսկ երկրորդ ակցիայի արդյունքում՝ Բանկի խրախուսման ծրագրի շրջանակում պարգեւատրվել են Վիզա քարտերի վաճառք իրականացրած լավագույն աշխատակիցները:
Բանկում գոհունակություն են հայտնել երկու ակցիայի արդյունքներից եւ նշել. «Card to Card փոխանցումների խթանմանը միտված ակցիայի շրջանակում՝ միայն հուլիս ամսվա ընթացքում Card to Card փոխանցում է կատարել կամ ստացել մոտ 2000 Վիզա քարտապան, գործարքների թիվը գերազանցել է 5000-ը: Զգալիորեն աճել է նաեւ Վիզա քարտապանների թիվը: Ցուցանիշների էական աճը Բանկի առաջարկի նկատմամբ հաճախորդների վստահության եւ հետաքրքրության արդյունքն է»։
Նշենք, որ օգոստոսի վերջին կավարտվի եւս մեկ ակցիա, որի արդյունքում որպես պարգեւ ոսկու ձուլակտորներ կստանան Վիզա վճարային քարտերով անկանխիկ գործարքներ կատարած ամենաակտիվ քարտապանները:
Մանրամասները՝ այստեղ․