Չինացի Զեն Թիենքին խոստանում է՝ հայկական գինին իր հետ Չինաստան է տանելու, բայց ոչ միայն իր հարազատներին հյուրասիրելու, այլ նաև բիզնես մտադրության նպատակով։ Ցանկանում է համագործակցել մի քանի գինի արտադրողի հետ: «Երևանի գինու օրերին» առաջինը կանգ է առել «Արենիի գինու գործարանի» տաղավարի մոտ. չինացի բիզնեսմենին հայտնի է նաև Արենիի գինին։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինան, Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են Օդեսայից հացահատիկով ուկրաինական նավերի դուրս գալու նախնական սխեմայի շուրջ։
Աշխարհի առաջատար ֆինանսական պարբերականներից մեկը՝ «Bloomberg»-ը, հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենամեծ մրցակիցը գնաճն է, քանի որ Թուրքիան մտնում է նախընտրական փուլ։
Գերմանիայի գործատուների ասոցիացիան եւ Ավստրիայի արդյունաբերության ֆեդերացիան հանդես են եկել Ռուսաստանից գազի մատակարարումների անհապաղ բառնարգելք սահմանելու դեմ՝ նախազգուշացնելով, որ այդ քայլը հեռագնա բացասական հետեւանքներ կունենա Գերմանիայի եւ Ավստրիայի ընկերությունների եւ աշխատատեղերի համար:
Վերջերս շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ հունիսի 6-ի առավոտյան հասել է 16.61 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին: Նշենք, որ այս արդյունքը թուրքական լիրայի պատմության մեջ 2021թ. դեկտեմբերին գրանցված վերջին ռեկորդից հետո ամենաբարձր ցուցանիշն է։
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) վերջին տվյալների համաձայն՝ 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 14.5% գնաճ:
Մեկ մոնիտորից կառավարվող, խելացի, ժամանակակից․ ցանկալի մեքենաները արդեն ներկայացված են Երևանում։ Բացվել է «Տեսլա Էներջի» էլեկտրամոբիլների ավտոսրահը. այստեղ են աշխարհահռչակ «Տեսլա» էլեկտրամոբիլների բոլոր մոդելները:
Մեկ բաժակ գինի, լավ տրամադրություն՝ մեկ նպատակի՝ հանուն Հայաստանի գինեգործության զարգացման։ Տարվա ամենախոշոր գինու փառատոնն իր դռները բացեց գինի արտադրողների, գինու սիրահարների և հազարավոր զբոսաշրջիկների համար, որոնք իրենց օրակարգում հատուկ տեղ էին հատկացրել հայկական գինիները համտեսելու համար։
«Գազպրոմ»-ը հարավաֆրիկյան ընկերությունների հետ բանակցություններ է վարում ներդրումների նպատակով, ընդ որում՝ հարավաֆրիկյան Sasol-ի հետ նախագիծը գտնվում է համաձանեցման փուլում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում ՀԱՀ-ի դեսպան Մզուվուկիլե Մակետուկան:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը, որն անցկացվել է տեսակապի միջոցով:
Իմիտացիա՞, թե՞ իրականություն
«Երևանի գինու օրերը» դարձել են ընտանիքի, ընկերների ու գործընկերների հետ ժամանցի լավագույն վայրը․ մայրաքաղաքի սրտում տոնական եռուզեռը իր շուրջն է համախմբել նաև գուրմաններին, ովքեր գինին չեն պատկերացնում առանց համեղ ուտեստների։ Նրանց սպասելիքները արդարացնողներից մեկը «Արեգակ» փուռ-սրճարանն է. «փոկաչա» հացից մինչև պանրով կրուասան են առաջարկում գինու հետ։ Այցելուները, երբ իմանում են «Արեգակ»–ի ստեղծման պատմությունը՝ կրկնակի հաճույքով են համտեսում դրանք։
Ռուսաստան գերմանական արտահանման ծավալը 2022 թվականի ապրիլին մարտ ամսվա համեմատությամբ 10 տոկոսով նվազել է պատժամիջոցների եւ տարբեր արտահանական սահմանափակումների ֆոնին եւ կազմել 0,8 մլրդ եվրո:
Ստամբուլի առևտրային պալատը հրապարակել է երկրում սպառվող ապրանքների գների մայիս ամսվա ինդեքսները, որոնք առաջատար ցուցիչ են համարվում Թուրքիայում գնաճի մակարդակը ցույց տալու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անցած տարի այս շրջանում, երբ մեկնարկում էին խորհրդարանական ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը հասարակությանը մեր ժամանակի ամենասենսացիոն նորությունն էր խոստանում։
Ազգային ժողովի հանձնաժողովներում ընթանում են անցած տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ Քննարկումներին, եթե, իհարկե, դրանք կարելի է քննարկում անվանել, մասնակցում են բացառապես իշխող խմբակցության պատգամավորները։ Ընդդիմությունը, մեկ ամսից ավելի է, ինչ խորհրդարանում չէ, չի մասնակցում նաև բյուջեի կատարման քննարկումներին։ Ու դա լավ առիթ է իշխանությունների համար՝ տպավորություն ստեղծելու, թե փայլուն արդյունքների են հասել։
Թեթև գլխապտույտ, հաճելի աղմուկ, տրամադրություն ստեղծող երաժշտություն. Երևանում գինու օրերն են: Ամենամյա փառատոնը կենտրոնական երեք փողոցներ է բերել հարյուրավոր տեղացիների ու զբոսաշրջիկների։ Հայկական գինեգործությունն ու տեղական էնդեմիկ սորտերը տպավորում են աշխարհի տարբեր կողմերից եկած հյուրերին։
«Մենք ասում ենք, որ արգելվում է 300 հազար դրամից ավելի գործարքի դեպքում այն իրականացնել կանխիկ, բայց օրինակ, սուպերմարկետում կարելի է մեկ ժամվա մեջ նույն մարդը 10 անգամ 300 հազար դրամանոց գործարք անի,- հունիսի 2-ին կառավարության նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակել,- Իհարկե, հասկանում ենք, որ այստեղ որոշակի տեխնիկական հարցեր կան, որ պետք է կարգավորենք, բայց պետք է գնանք այս ուղղությամբ»:
Ներքաղաքական լարվածության ֆոնին՝ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե տնտեսությունն ու աշխատավարձերը մեծ տեմպերով աճում են, դարակազմիկ բարեփոխումներ են անում, թոշակներն են բարձրացնում, ուսուցիչների աշխատավարձն են ավելացնում, տնտեսական ու սոցիալական ծրագրեր են իրականացնում, մետրոպոլիտենի կայարաններ են կառուցում, Երևանի տրանսպորտի հարցերն են լուծում, և այդպես շարունակ։ Բայց իրականում այս ամենի տակ ավելի շատ իմիտացիա է թաքնված, քան կարելի է իրական արդյունք ակնկալել։
Իրանի և Ադրբեջանի նախագահները մտադիր են ընդլայնել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, եւ «այդ հարցը կհանգեցնի երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավմանը», ավելացրել է Շահբազովը։
Մայիսին եվրոյի գոտում գնաճը հասել է տարեկան հաշվարկով 8,1 տոկոս նոր ռեկորդի՝ ապրիլի 7,4 տոկոսից հետո:
Խոսքը Tesla-ի երկհարկանի սննդի կետի մասին է՝ կինոթատրոնով և լիցքավորման կայաններով։
Մարտ ամսին աշխատավարձը բարձրացրել են, ապրիլին՝ իջեցրել
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Մոսկվան պատրաստ է հացահատիկ մատակարարել դրա կարիքն ունեցող բոլոր երկրներին, սակայն համաշխարհային սովի դեմ արդյունավետ պայքարելու և պարենային անվտանգության խնդիրները լուծելու համար Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները պետք է չեղարկվեն։
Իշխանությունները համառորեն առաջ են տանում այն թեզը, թե աշխատավարձերը Հայաստանում մեծ տեմպերով ավելանում են և ավելի արագ, քան գնաճն է։ Սրա նպատակն է՝ ցույց տալ, որ մեր երկրում սոցիալական վիճակը ոչ թե վատացել է, այլ լավացել։
Bloomberg հանդեսը Լեոնիդ Բլավատնիկին անվանել է «ամենախելացի» օլիգարխը։ Հրատարակության տվյալներով՝ նրան հաջողվել է առանց «մեծ աղմուկի» հեռացնել իր ահռելի 37 միլիարդ դոլար կարողությունը ռուսական արմատներից։
Վրաստանում տարեկան գնաճն ընթացիկ տարվա մայիսին կազմել է 13,3 տոկոս: Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը կազմել է 12,8 տոկոս, ասված է Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատի»՝ հունիսի 3-ին հրապարակված վիճակագրական տվյալներում։
Թուրքիան եւ ԵՄ-ն քննարկել են Ադրբեջանից եւ Թուրքմենստանից Եվրոպա գազի մատակարարումը Հարավային գազային միջանցքով (ՀԳՄ): Այդ մասին գրում է Milliyet թերթը:
«Հայ արտադրողներն ու արտահանողներն այս օրերին մեծ վնասներ են կրում ոչ միայն դոլարի արժեզրկման, այլ նաև Լարսում ստեղծված իրավիճակի պատճառով: Արտահանած ապրանքի դիմաց վճարում են դոլարով, որն այստեղ արժեք չունի, իսկ Հայաստանում հարկերը, տուրքերն ու աշխատավարձերը վճարում են դրամով»,- «Դրամի կտրուկ արժևորումը և հայկական արտադրողների խնդիրները» թեմայով ասուլիսին հայտարարեցին գործարարներ Կարեն Խաչիկյանն ու Սոկրատ Գրիգորյանը: