Բաժիններ՝

Անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթացի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Ֆինանսների նախարարություն

55 տարեկանից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթացի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

«Ի պատասխան շրջանառվող տեղեկատվության առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մայիսի 1-ից սկսելու է 55 տարեկանից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց, հայտնում ենք, որ սույն տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հայտարարության մեջ:

Ֆինանսների նախարարությունից հորդորում են հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս