Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մեկնարկել է Հայաստանում Ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գլխավոր գործընկերն Ակբա բանկն է, կազմակերպիչները՝ «Ֆիլատելիստների հայկական ասոցիացիան», «Հայփոստ» ՓԲԸ-ն և ՀՀ Կենտրոնական բանկը։
Ֆինլանդիայում սննդամթերքի արժեքը հասել է ռեկորդային մակարդակի. անցյալ տարվա հոկտեմբերի համեմատությամբ դրանց գները աճել են 15,7 տոկոսով:
Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Առևտրի խթանման ծրագրի» շրջանակում սեմինար–քննարկում է անցկացրել Հայաստանի բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ:
ՔՊ համագումարում Փաշինյանը հայտարարում էր, թե բյուջեի եկամուտներն ավելացրել ենք 43 տոկոսով
Կառավարությունն ասում է՝ ՏՏ ոլորտում աննախադեպ հաջողություններ ունենք, բազմաթիվ նոր ընկերություններ են գրանցվել, հազարավոր նոր աշխատատեղեր են բացվել, երկնիշ աճեր են արձանագրվում։ Այնինչ՝ ոլորտում զբաղվածները բողոքում են, որ ընկերություններ են փակվում, աշխատողներ են կրճատվում, ու եթե կառավարությունը հրատապ քայլեր չանի առաջացած խնդիրները լուծելու, ռիսկերը մեղմելու ուղղությամբ, առաջիկայում ավելի վատ է լինելու։
Ընդամենը 1-2 ամիս առաջ Կենտրոնական բանկը կանխատեսում էր, որ տարեվերջին գնաճը կլինի 8-8,5 տոկոս։ Սակայն այդ կանխատեսումն էլ շատ արագ փոխվեց. հիմա արդեն համարում են, որ դրան էլ անհնարին կլինի հասնել։
«Կառավարությունը գնաճի դեմ պայքարում չի օգնում Կենտրոնական բանկին՝ թողնելով գնաճի դեմ պայքարում միայնակ, ուստի նման պայմաններում ԿԲ-ն գործի է դնում գնաճի դեմ պայքարելու իր միակ գործիքը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը։ Այս պատկերը չունենալու համար Կառավարությունը պարտավոր էր իր հարկաբյուջետային գործիքներից երկուսի՝ հարկային և պարտք թողարկելու գործիքով տնտեսության մեջ առկա լրացուցիչ փողերը հավաքել, որ դա գնաճ չսներ»։
«Կառավարության 2021-2026 ծրագրում դրված է ներդրումների ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 25 տոկոս, ուստի, կարծում եմ, հենց այդ ցուցանիշին հղում անելով է, որ 2023 թվականի բյուջեի ծրագրում Կառավարությունը դրել է 7 տոկոս տնտեսական ցուցանիշ, ինչին հասնելը, ըստ իս, անվտանգային նման խնդիրների դեպքում խնդրահարույց է, հատկապես, երբ չկա նաև ներդրումների հոսք»։
2022 թվականի 9 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանից Ռուսաստան ալկոհոլային խմիչքների արտահանումը զգալիորեն աճել է. ավելին՝ գինու, ոգելից խմիչքների և շամպայնի արտահանումը հյուսիս նույնիսկ գերազանցել է վերջին 10-12 տարվա ռեկորդը։
Պարտքի սպասարկումը գնալով ծանր բեռ է դառնում պետական բյուջեի վրա։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե այն ինչպիսի տեմպերով է աճում։
Հանրային ֆինանսների կառավարման մասնագետ Վարդան Արամյանի համոզմամբ՝ ինչպես 2002-2008 թվականներին, այնպես էլ հիմա, Հայաստանում առկա է փողի հոսք դրսից, սակայն չունենք տեխնոլոգիական առաջընթաց, չկան ներդրումներ, և տնտեսության ակտիվությունը պայմանավորված է դրսի տրանսֆերտներով. փող է լցվում երկիր, սակայն վատն այն է, որ դրսից եկած գումարներով ծաղկում է հիմնականում ռեստորանային բիզնեսը՝ խլելով արտահանելի հատվածից իր ռեսուրսները։
Ներդրումների զուտ հոսքերը պակասել են, մաքուր պաշարները՝ կրճատվել. սա մասնագիտական շրջանակների ահազանգերն են վերջին ամիսներին: Հակառակ սրան՝ Էկոնոմիկայի նախարարը շարունակում է տնտեսության մասին անհավանական, անիրական պատկերներ ներկայացնել:
Թուրքիայի էներգիայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ Թուրքիան և Ալժիրը հիմնելու են նավթի և գազի որոնմամբ զբաղվող համատեղ կազմակերպություն: Այն գործունեություն կծավալի հիմնականում Ալժիրում, ինչպես նաև տարածաշրջանի այլ պետություններում։ Նա նաև ավելացրել է, որ տարածաշրջանային երկրները համատեղ գործելու պատրաստակամություն են հայտնել։
Տնտեսության անկասելի ընթացքը
Ռուսաստանցիներն սկսել են ավելի հաճախ նշել առանձին սննդամթերքների, այդ թվում՝ հացի, կաթի, ձվի, ինչպես նաեւ ոչ պարենային ապրանքների գների աճը:
Հոկտեմբերին Գերմանիայում գնաճը, վերջնական տվյալներով, արագացել Է եւ կազմել 10,4 տոկոս՝ տարեկան արտահայտւթյամբ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանն է:
Արտարժույթի՝ դոլարի փոխարժեքի իջեցումը Հայաստանում ինչ-որ առումով զսպել է գնաճը, սակայն համաշխարհային շուկայում նկատվող ինֆլյացիան շատ մեծ ազդեցություն ունի Հայաստանում գնաճի վրա. թե պետական հատվածի ներկայացուցչի, թե փորձագետի գնահատմամբ՝ դա է նաև պատճառներից մեկը, որ անգամ դրամի արժևորման պարագայում Հայաստանում ներմուծողները չեն նվազեցնում ներմուծվող ապրանքների գները, բացի այդ՝ ներմուծողների համար դեռ անորոշություններ կան:
Մեծ է հավանականությունը, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն առաջիկա 10 տարիներին կդառնա առաջին երկիրն աշխարհում տնտեսական ցուցանիշներով:
Նա հավելեց, որ շինարարության ծավալում գերակշռում է բնակարանաշինությունը՝ կազմելով մոտ 45 տոկոս, փոխադրումների և պահեստային տնտեսության մասնաբաժինը շուրջ 21 տոկոս է, իսկ հանքագործությանը՝ 15,5 տոկոս:
Եվրահանձնաժողովը նաև կանխատեսել է, որ 2023 թ.-ին գործազրկությունը կաճի՝ եվրագոտում հասնելով մինչև 7,2 տոկոսի, իսկ ԵՄ-ում՝ 6,5 տոկոսի:
Վարչապետը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և արտադրական պրոցեսին:
Արցախի Հանրապետությունում 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին համախառն ներքին արդյունքի իրական աճի տեմպը կազմել է 18,2 տոկոս:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մինչ աշխարհը սուզվում է էներգետիկ ճգնաժամի մեջ, Թուրքիան աստիճանաբար բարձրացնում է իր զբաղեցրած աշխարհագրական դիրքի էներգետիկ կարևորությունը։
Հայաստանի Սահմանադրության 11-րդ հոդվածը շարունակաբար բռնաբարվում է, սկսած 2019 թ-ից, երբ անցում կատարվեց եկամուտների համահարթ հարկման համակարգի:
Վերջին օրերին ՔՊ պատգամավոր, իշխանությունների երբեմնի սիրելի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն ակնհայտորեն լարված է ու ագրեսիվ։ Տպավորություն է, որ իշխանությունների հետ նրա նախկին ջերմ հարաբերությունները ճաքեր են տալիս։
S&P Global Ratings-ի վերլուծական տվյալների համաձայն, այս տարի ռուսների զանգվածային ներհոսքն ու տրանսֆերտների կտրուկ աճը նպաստել են Վրաստանի ու Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) զգալի աճին և այդ երկրների արժույթների ամրապնդմանը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Գլոբալ աղետ է սպասվում: Ժամանակավոր ռեէքսպորտի կամ ՌԴ ի փախստականների հաշվին ձևավորված էս դրական շարժը վատ մենեջ անելու արդյունքում մեզ համար հեսա աղետի կփոխակերպվի:
Եգիպտոսում սպառողական ապրանքների գնաճը հոկտեմբերին նախատեսվածից ավելի է արագացել՝ հասնելով 16, 2 տոկոսի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանն էլ հույս հայտնեց, որ ծրագիրն իսկապես ազդեցություն կունենա տնտեսության, ՓՄՁ-ների վրա: