Ցանկացած մարդ առնչվում է գլխացավի հետ. Դա անխուսափելի է: Դա կարող է լինել ինչպես՝ ուժեղ, սուր ցավ, այնպես էլ՝ խուլ գլխացավ: Ցավել կարող է և գլխի մի հատվածը, և ամբողջ գլուխը: Եվ շատ կարևոր է հասկանալ, թե գլխացավի որ տեսակն է ձեզ անհանգստացնում, և որոնք են դրա առաջացման պատճառները:
Տղամարդն ու կինն ամուսնանում են կամ պարզապես սկսում են ապրել միասին, նույն հարկի տակ: Վերջապես կարելի է ամեն ինչ անել միասին՝ արթնանալ, պատրաստվել աշխատանքի գնալուն, ընթրիք պատրաստել, շանը տանել դուրս, կարդալ, ակտիվ կենսակերպ վարել կամ հանգստյան օրերին պարզապես թավալվել անկողնում:
Ասում են՝ պնդերեսությունը երկրորդ երջանկություն է. բայց չէ՞ որ ոչ ոք չի ուզում աներեսի համբավ ունենալ: Բայց արի ու տես, որ շատ կանանց երջանիկ լինելու համար հենց այդ համառությունն է պակասում: Խոսքն առողջ պնդերեսության, համառության մասին է, այն զգացողության, որ դուք իրավունք ունեք պահանջել այն, ինչ ուզում եք:
Ետ նայելով իմ կյանքին՝ ես հասկացա, որ իմ վատագույն թշնամին կատարելության ձգտելն էր: Ես դաստիարակվել էի մեծ սպասումների պայմաններում և դպրոցում ամեն օր զգացել, որ մրցում եմ ու պայքարում այն բանի համար, որ դասարանում լավագույնը լինեմ:
Ցանկացած տղամարդու կյանքում այնպիսի կին կա, որի մասին նա ամեն անգամ հիշում է ջերմությամբ և քնքշանքով: Միայն այդ կնոջ անվան հիշատակությունը տղամարդու վրա անհասկանալի տրտմություն է բերում, անգամ, եթե նա արդեն մի քանի տարի ապրում է երջանիկ ամուսնությամբ և շատ է սիրում իր կնոջն ու երեխաներին:
1. Ժամանակի գրանցամատյան: Մարդկանց՝ վաղ առավոտյան արթնանալ չսիրելու պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք ուշ են պառկում քնելու: Ժամանակի գրանցամատյանը կօգնի որոշել, թե որքան արդյունավետ է ժամանակն օգտագործվում օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության սահմանման չափորոշիչները որոշակի փոփոխությունների են ենթարկվել: Հանրային ռադիոյի «Սպառողի ժամը» հաղորդման շրջանակներում փոփոխությունների և չափորոշիչների սահմանման նոր մոդելի մասին խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգող խորհրդատու՝ Անուշ Սիմոնյանը:
Հենց այսօր ես երջանիկ կլինեմ: Դա նշանակում է, որ Աբրահամ Լինքոլնի նման ինքս ինձ պետք է ասեմ. «Մեզնից շատերը երջանիկ են ճիշտ այնքան, որքան ուզում են երջանիկ լինել»: Երջանկության զգացողությունը ներսից է գալիս, և արտաքին ազդող գործոնները դրա հետ ոչ մի առնչություն չունեն:
Պարզվում է՝ կարելի է սովորել դառնալ երջանիկ: Եվ պետք է հիշել, որ երջանկությունն ու հաջողությունը տարբեր բաներ են, և մեկը մյուսի հետ կապ չունի, քանի որ հաջողությունն արտաքին վիճակ է, իսկ երջանկությունը՝ ներքին: Իսկ ի՞նչ է պետք անել դրա համար: