Բաժիններ՝

Ինչո՞ւ են հաջողակ մարդիկ արթնանում ժամը 4-ին կամ առավոտվա ուժը

1. Ժամանակի գրանցամատյան: Մարդկանց՝ վաղ առավոտյան արթնանալ չսիրելու պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք ուշ են պառկում քնելու: Ժամանակի գրանցամատյանը կօգնի որոշել, թե որքան արդյունավետ է ժամանակն օգտագործվում օրվա ընթացքում: Հաջողակ բիզնես ստեղծել երազող, գիշերն ուշ քնող մարդկանց մեծամասնությունը մեկ էլ հայտնաբերում է, որ իրենք բավականին շատ ժամանակ են վատնում անօգուտ զբաղմունքների վրա: Դեռևս 3 տարի առաջ ես էլ մինչև ուշ գիշեր նստում էի աշխատավայրում:

2. Կատարյալ առավոտ: Հաջորդիվ անհրաժեշտ է պատկերացնել, թե ինչ կանեիք դուք, եթե օրվա մեջ մի քանի ժամ ազատ ժամանակ ունենայիք: Ասենք՝ կգնայի՞ք լրջորեն մարզվելու՝ 1-2 թեթև ձգումներ կատարելու փոխարեն, կամ թերթը ծայրեծայր կկարդայի՞ք արդյոք՝ նրանց սոսկ վերնագրերն աչքի անցկացնելու փոխարեն: Սա հիանալի խթան է հատկապես նրանց համար, ովքեր ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում:

3. Առավոտյան ժամերի պլանավորում: Առավոտյան վաղ արթնանալ սովորելու համար կարևոր է առավոտվա ժամերի նախապատրաստությունը սկսել նախորդ երեկոյից: Այսինքն, եթե երեկոյան որոշել ես, որ առավոտյան պետք է վազես, ապա հենց երեկոյան էլ նախապատրաստիր այդ զբաղմունքի համար նախատեսված հարմար հագուստը:

4. Սովորությունների դանդաղ փոփոխություն: Եթե դուք սովոր եք արթնանալ 7:30-ին, ապա իմաստ չունի զարթուցիչը կարգավորել ժամը 5-ի վրա, քանի, որ միևնույն է, դուք այն անջատելու եք ու կրկին քնեք՝ տեսնելու հաջողակ բիզնեսի տեր լինելու մասին երազ:

Կարդացեք նաև

Դրա փոխարեն՝ զարթուցիչի զանգը դրեք ձեր սովորական 7:30-ից 10 րոպե առաջ, որպեսզի նոր ռեժիմին ինտեգրվեք աստիճանաբար:

Ես ամեն օր արթնանում եմ առավոտյան ժամը 5-6-ին: Շատ գոհ եմ վաղ արթնանալու տված արդյունքից և արդյունավետությունից, և նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս: Առավոտվա ժամերն օգտագործելով՝ կարելի է հասնել բավականին մեծ հաջողությունների: Խորհուրդ եմ տալիս առավոտյան մոտիվացնող տեսանյութեր դիտել և լսել լավ երաժշտություն: Արթնացեք վաղ առավոտյան, և հաջողությունը կուղեկցի ձեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս