22 Դեկտեմբեր 2025
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

19:09 08.12.2023 | Հենրիկ Կ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

18:30 08.12.2023 | 28-ամյա Հունան Գ.-ն ներկայացել է ոստիկանություն

Հետախուզվողի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է նախաձեռնողին:

18:00 08.12.2023 | Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն

56-ամյա մասնագետի հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թ. մայիսի 31-ը:

17:50 08.12.2023 | ԱՊՀ Տնտեսական խորհուրդը պատրաստել է փոխադրամիջանցքների զարգացման ծրագիր

Ծրագիրն ուղղված է միջազգային փոխադրամիջանցքների զարգացմանը՝ Համագործակցության երկրների մրցունակության բարձրացման նպատակով։

17:40 08.12.2023 | Նախարարի խոսնակը մանրամասնել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին երեխայի խնամքի նպաստ նշանակելու կարգն և դիմելու ժամանակացույցը

Ըստ այդմ՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ համապատասխան նպաստ կնշանակվի, եթե ծնողը ՀՀ գործատուի մոտ գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ծնողն ու երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է Հայաստանում։

17:17 08.12.2023 | «Քաղաքացիական պայմանագիր»-ը կողմ քվեարկի ՄՊՀ անդամի պաշտոնում Մանվել Բադալյանի թեկնածությանը

ԱԺ նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ փակ գաղտնի քվեարկությունը կանցկացվի ժամը 17։00-17։30-ը։

17:05 08.12.2023 | ԱՊՀ երկրները քննարկել են ԱԲ կիրառումը արտաքին քաղաքականության տեղեկատվական ուղեկցման գործում

Դեկտեմբերի 7-ին և 8-ին տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ինչպես նաև Մինսկում Տաջիկստանի և Թուրքմենստանի դեսպանությունների ներկայացուցիչները կատարել են կարծիքների և գործնական փորձի փոխանակում արտաքին քաղաքականության տեղեկատվական ուղեկցման և ԶԼՄ-ների հետ աշխատանքի հարցերի շուրջ` աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։

16:50 08.12.2023 | ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 5000 անձ արդեն աշխատանքի է տեղավորվել

Դեկտեմբերի 4-ի դրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել է շուրջ 3929 անձ, որից 3737-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ։ Աշխատանքի տեղավորման նպատակով ուղեգիր է ստացել 1608 անձ,ինչի արդյունքում այս պահի դրությամբ 438-ն արդեն իսկ տեղավորվել է աշխատանքի

16:40 08.12.2023 | Զբոսավարները պետք է որակավորվեն. ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել զբոսաշրջային ոլորտը կարգավորող նախագիծ

Զբոսաշրջությունը, ըստ նախարարի, տնտեսության գերակա ճյուղ է՝ փոխկապակցված տնտեսության մյուս ճյուղերի հետ: Եվ օրենսդրական փաթեթը նպատակ ունի հասցեավորել մի շարք կարևոր հարցեր:

16:30 08.12.2023 | Գերմանիան Լեհաստանի, Չեխիայի և Շվեյցարիայի հետ սահմանին հսկողությունը կերկարաձգի մինչև 2024 թվականի փետրվարը

Հսկողությունը սահմանվել է հոկտեմբերի 16-ին. վերջին անգամ այն երկարաձգվել էր մինչև դեկտեմբերի 15-ը։ Վերջին գրեթե երկու ամսվա ընթացքում կանխվել է 3 300 ապօրինի սահմանահատում։

16:20 08.12.2023 | Հայաստանը 2.9 միլլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել՝ ԼՂ-ից տեղահանված երեխաների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համար

Հայաստանի դպրոցներում տեղահանված երեխաների և դեռահասների սոցիալական ինտեգրմանը և դպրոցների անձնակազմի կարողությունների զարգացմանը և մենթորինգին՝ տեղահանված երեխաներին և դեռահասներին, նրանց ընտանիքներին և ընդունող (հյուրընկալող) համայնքների աշակերտներին հոգեկան առողջության և հոգեբանասոցիալական համապատասխանեցված աջակցության տրամադրման համար։

16:10 08.12.2023 | Ընդդիմադիր խմբակցությունները ՄՊՀ անդամի պաշտոնի համար ներկայացրել են միասնական թեկնածուի. ԱԺ-ն քննարկում է հարցը

Թեկնածուին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

16:05 08.12.2023 | Հայաստանում շրջանառվում է հոնկոնգյան գրիպը. ԱՆ–ն` երկրում համաճարակային վիճակի մասին

Առողջապահության նախարարությունը նշում է, որ սուր շնչառական վարակներով հիվանդացության ցուցանիշը համապատասխանում է սեզոնին։

15:44 08.12.2023 | Խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ժամանակներում միշտ հավանական ենք համարում. Խանդանյան

Խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ժամանակներում միշտ հավանական ենք համարում. Խանդանյան

15:43 08.12.2023 | ՌԴ-ի հայտարարությունները ստույգ չեն՝ լավ ուսումնասիրում ենք ձեռք բերվող զենքը. Սարգիս Խանդանյան

ՌԴ-ի հայտարարությունները ստույգ չեն՝ լավ ուսումնասիրում ենք ձեռք բերվող զենքը. Սարգիս Խանդանյան

15:35 08.12.2023 | Ավստրիայի ԱԳՆ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին։

15:30 08.12.2023 | Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Տելեգրամ»-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացրած ու փողերի լվացում կատարած անձի նկատմամ

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական վարույթով պարզվել է՝ Ա.Գ.-ն 2019 թվականից, մի խումբ անձանց հետ, համապատասխան վարձատրության դիմաց, սկզբում՝ որպես թմրամիջոց տեղադրող, իսկ հետագայում՝ որպես պահեստապետ, իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:

15:10 08.12.2023 | Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

14:49 08.12.2023 | ԱՄՆ-ն քննադատել է Իսրայելին՝ Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մեծ թվի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ առանձին հեռախոսազրույցներում շեշտել է քաղաքացիական անձանց պաշտպանելու «ծայրահեղ անհրաժեշտությունը», այդ թվում՝ հումանիտար միջանցքների բացումը, որպեսզի մարդիկ կարողանան դուրս գալ ռազմական գործողությունների գոտուց։

14:28 08.12.2023 | Մոսկվան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

14:20 08.12.2023 | Իսրայելը հայտնել է Սիրիայում թիրախներ խոցելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ), ի պատասխան դեկտեմբերի 7-ին կատարված գնդակոծումների, հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող թիրախների։

14:16 08.12.2023 | «Հայաստանը՝ ապօրինությունների խաչմերուկ» թեմայով քննարկում. ՈւՂԻՂ

«Հայաստանը՝ ապօրինությունների խաչմերուկ» թեմայով քննարկում. ՈւՂԻՂ

13:56 08.12.2023 | Գյումրիում 27-ամյա կինը Infinity-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցական աղջկա. Երեխային հասցրել են հիվանդանոց

Կայքի տեղեկություններով՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

13:36 08.12.2023 | Ապարան-Հարթավան ճանապարհին 5 մեքենա է բախվել. 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն. Վ.-ն (ծնված 2004 թ․) և Գ. Ու.-ն (ծնված 1991 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

13:25 08.12.2023 | ԱԺ-ն ընդունեց օնլայն տաքսի ծառայություն մատուցողների համար պետական տուրք սահմանող նախագիծը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշեց, որ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ: Օրենսդրական դաշտի չկարգավորման պայմաններում ոլորտում բացակայում են վերահսկողական հստակ մեխանիզմները:

13:17 08.12.2023 | ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման խնդիրները

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ նիստում «հաստատել է ԱՊՀ անդամ պետությունների պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը ԶՀԽՀ շրջանակներում՝ ամրապնդելու փոխգործակցությունը կայուն խաղաղության և միջազգային անվտանգության ապահովման համար»:

13:02 08.12.2023 | COP 28. Համաժողովի առաջին 5 օրերի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 83 միլիարդ դոլար

726 միլիոն դոլար կհատկացվի «Կորուստների և վնասների» ֆինանսավորման համար՝ աջակցելու կլիմայի ճգնաժամի առաջնագծում գտնվողներին։ 3,5 մլրդ դոլար կհատկացվի «Կանաչ կլիմայի հիմնադրամին», 133,6 միլիոն դոլար՝ «Ադապտացիայի հիմնադրամին», 129,3 միլիոն դոլար՝ «Ամենաքիչ զարգացած երկրների հիմնադրամին», 31 միլիոն դոլար՝ «Կլիմայի փոփոխության հատուկ հիմնադրամին»։

12:45 08.12.2023 | Ինքնակամ շինություն կառուցելու տուգանքի չափերը կբարձրանան

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

12:33 08.12.2023 | ՍԱՏՄ-ն հանրայնացրել է մեկ ամսվա ընթացքում հայաստան ներմուծված սննդամթերքի ցանկը

Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է 2023 թվականի նոյեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ներմուծված և Տեսչական մարմնի կողմից զննվել և/կամ փորձաքննության ենթարկված եննթարկված սննդամթերքի ցանկը: 

12:25 08.12.2023 | Սնանկության ամբողջ վարույթը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

Կառավարությունը նպատակ ունի ապահովել սնանկության ամբողջ վարույթը էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած որոշ հրատապ խնդիրները։

  • Page 1405 of 2163
  • <
  • 1
  • ...
  • 1400
  • 1401
  • 1402
  • 1403
  • 1404
  • 1405
  • 1406
  • 1407
  • 1408
  • 1409
  • ...
  • 2163
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Ցածր վստահության ու կույր հավատի պարադոքսը․ համոզման իշխանություն
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2025 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը