Արմեն Փափազյան
Դրամագետ, ֆինանսական խորհրդատու և նորարար Արմեն Փափազյանը (Armen Papazian) ֆինանսա-տնտեսական
գիտությունների դոկտորի աստիճան է ստացել Քեմբրիջի համալսարանում: Նա կերտել է Միջին Ասիայի կապիտալի
շուկայի պատմության մի կարևոր մասը: Որպես DIFX-ի (NASDAQ Dubai-ի) նորարարությունների ու զարգացման
գծով գլխավոր կառավարիչ` դոկտոր Փափազյանը ղեկավարել է Միջին Ասիայի առաջին կառուցվածքավորված
արժեթղթերի հարթակի ստեղծումը` Morgan Stanley-ի, Deutsche Bank-ի և Merrill Lynch-ի հետ համատեղ: Նա
նաև գլխավորել է այդ տարածաշրջանի առաջին վաճառման ենթակա արժեթղթերի և Sukuk ինդեքսների (ցուցանիշերի)
ստեղծումը HSBC-ի հետ: Ինչպես նաև նրա աջակցությամբ տարածաշրջանում, Ամերիկյան բորսայի հետ մեկտեղ,
առաջին անգամ իրականացվել է փոխարկելի արժեթղթերի կրկնակի թողարկում: Արմեն Փափազյանն այնուհետև UBS
AG-ում ստանձնել է Իսլամական ֆինանսների կառավարչի պաշտոնը: Նրան հաջողվել է մուտք գործել այնպիսի
բարձրակարգ հաճախորդների միջավայր, որոնց թվում են Ֆրանսիական Գանձարանը, Մալազիայի ազգային
հարստության ֆոնդը, ինչպես նաև մի շարք կառավարական ներդրումային կազմակերպություններ Դուբայում, Աբու
Դաբիում և Պարսից Ծոցում: 2010թ. նա ստեղծել է Keipr խորհրդատվական ընկերությունը և աշխատել աշխարհի
տարբեր երկրներում: 2011թ. հրավիրվել է համաշխարհային FT Investment Banking Awards-ին (Լոնդոն)` որպես
ժյուրիի անդամ, և որպես դասախոս՝ Սորբոնի համալսարանում ներկայացնելու իր ուշագրավ գաղափարները`
միջազգային պետական վարկային ճգնաժամի շուրջ: 2013թ. դոկտոր Արմեն Փափազյանն իր ներկայացրած առաջադեմ
գաղափարների համար ստացել է Alpha Centauri հեղինակավոր մրցանակը (ԱՄՆ, Դալաս): Միացյալ
Թագավորությունում հաստատված մեր հայրենակիցն այսօր աշխատում է ֆինանսական և տնտեսական ոլորտի
ամենաթեժ թեմաների շուրջ. նա դրամական տնտեսության, կապիտալի շուկաների և Իսլամական ֆինանսների
փորձագետ է: Արմեն Փափազյանի ճկուն գաղափարներն օգնել են շատ կառավարությունների ու միջազգային
ընկերությունների՝ բազմաթիվ ծրագրերի ու քաղաքականությունների ֆինանսական մոդելավորման, կառավարման,
պլանավորման և իրականացման հարցերում: