Լրանում է մեր պետության և ժողովրդի համար աղետալի նշանակություն ունեցած Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման 100-ամյակը։ Այդ պայմանագրի արդյունքում Հայաստանին պարտադրվեց հրաժարվել Արևելյան Հայաստանի զգալի հատվածից՝ Կարսի մարզից, Սուրմալուի գավառից, Նախիջևանից և այլն։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ, խոսելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե նրանք գնում են ընտրությունների «իշխանությունը վերցնելու»:
Մարտի 16-ին, ժամը 03:54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության ավտոցիստեռնը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կանանց տոների ընթացքում Կոնվերս Բանկի բոլոր Woman’s Card քարտապանները, կատարելով 20.000 եւ ավելի դրամի չափով անկանխիկ գնումներ ցանկացած վաճառակետում, կդառնան Cashback-ի մասնակից: Գնումների արդյունքում նրանք կարող են հետ ստանալ մինչեւ 50.000 դրամ: «Կոնվերս Բանկի այս ամենամյա, ավանդական ակցիան մեր կին հաճախորդների համար սպասված է եւ սիրելի: Յուրաքանչյուր տարի՝ դրա շրջանակում, մենք համալրում ենք մեր առաջարկները՝ […]
Երևանի ավագանու նիստը՝ ՈւՂԻՂ:
ՀՀ կառավարական պատվիրակությունը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, կգործուղվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինտերպոլը համարում է, որ մեր Դատախազությունն ու ՀՔԾ-ն Կոստանյանի նկատմամբ գործ են սարքել. Թովմասյան:
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կրկին մեկ շաբաթով հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Դատավոր Դանիբեկյանը տեղեկացրեց, որ մարտի 15-ին դատարան է ստացվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ իր պաշտպանյալը դեռևս գտնվում է հիվանդանոցում և չի կարող մասնակցել այսօրվա նիստին։
Հայաստանի Հանրապետությունում համավարակի հետևանքով ստեղծված ծանր պայմաններն ու առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունը շարունակվում են։ Օրհասական է մնում խնդրի արագ լուծմանն ուղղված արդյունավետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
«Գևորգ Կոստանյանի գործը Ինտերպոլը համարել է քաղաքական». Թովմասյանը փաստաթուղթ հրապարակեց:
Անդրադառնալով Կապանի դիրքերից մեկի հետ կապված տեսագրությունը՝ Փարսյանը «անլրջություն» որակեց այն։
Մարտի 16-ին, ժամը 07։20-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակ է։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և քարտուղար Գեղամ Ստեփանյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում են:
Թագուհի Թովմասյանը սկանդալային փաստաթղթեր է հրապարակում՝ ՈւՂԻՂ:
Ուկրաինայի ռազմածովային ուժերի կատրների մարտավարական խումբը Սեւ ծովում համատեղ վարժանքներ է անցկացրել ՆԱՏՕ-ի նավերի հետ, որոնք թվով երկրորդն են 2021 թվականին:
Ու երբ բռնացնում ես լափելու պահին, փշրանքներն էլ չեն մաքրում արդեն ճերմակող մորուսի ու բեղիկների վրայից, բայց կարողանում են քեզ վրա հառել անմեղ աչուկները ու լիքը բլդուղով քրթմնջալ․ «Էդ ես չեմ, էդ նախկիններն են», ու շարունակում են ծամել։
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեր-Պետրոսյանն առաջարկում է Նիկոլին տալ հումանիտար միջանցք ու փախցնել արտերկիր.
2021թ. մարտի 15-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ԱՀ Մարտունի քաղաքի Գ.Նժդեհ փողոցի 5-րդ փակուղի թիվ 31 առանձնատան լոգարանում՝ ըստ նախնական տվյալների շմոլ գազի թունավորումով, հայտնաբերվել է 2006թ. ծնված Տիգրան Արթուրի Ղահրամանյանի դիակը՝ առանց արտաքին բռնության հետքերի:
«Նկատե՞լ են Քաղաքապետարանում, որ Երևանի զարգացման հաստատված առաջարկը չի կատարվել». Իզաբելլա Աբգարյան:
Ավագանուն հաջողվեց գրանցվել միայն 3-րդ անգամից:
Փաստաբանը՝ գործարար Արկադի Համբարձումյանի նկատմամբ քաղաքապետարանի ապօրինությունների մասին․ ՈւՂԻՂ
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինեկենը, որը պաշտոնական այցով գտնվում է Տոկիոյում, կարծիք է հայտնել, որ ժողովրդավարական արժեքները եւ մարդու իրավունքներն սպառնալիքի տակ են գտնվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մյանման եւ Չինաստանը:
Ադրբեջանում ձերբակալվել է ազգային հերոս, գեներալ Ռովշան Ակբարովը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությանը, գրել է.
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Գյումրու Մուշ-2 թաղամասի 33-ամյա բնակիչը վիճաբանության ժամանակ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ռաֆիկ Մ.-ին, ինչի արդյունքում վերջինս մահացել է, և մարմնական վնասվածքներ պատճառել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն ու կնոջը:
Անն Լինդեն ու Արա Այվազյանը հանդես են գալիս հայտարարություններով. ՈՒՂԻՂ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։
Մարտի 15-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: