ԵՄ-ին Վրաստանի ինտեգրացման գործընթացը չի ավարտվի հինգ տարում. Մերկել

Գերմանիան ակտիվորեն պաշտպանում է Եվրաիմությանը Վրաստանի ինտեգրացման գործընթացը, բայց այդ գործընթացը չի ավարտվի հինգ տարում:

Այդ մասին օգոստոսի 24-ին հայտարարել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Թբիլիսիի պետհամալսարանի ուսանողների հետ կայացած հանդիպմանը, որն ուղիղ եթերում հեռարձակել են մի քանի հեռուստաալիքներ:

«Գերմանիան կշարունակի աջակցել ԵՄ-ին Վրաստանի ինտեգրացման գործընթացին, դա դինամիկ գործընթաց է, բայց միեւնույն ժամանակ չեմ ցանկանում հապճեպ խոստումներ տալ այն մասին, որ ԵՄ-ին երկրի ինտեգրացումը շուտով կավարտվի: Այդ գործընթացը չի ավարտվի հինգ տարում»,- ասել է Մերկելը՝ պատասխանելով ԵՄ-ին Վրաստանի անդամակցման հեռանկարների վերաբերյալ հարցին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս