Բաժիններ՝

Ջրարկվել է հեղուկացված բնական գազով աշխատող աշխարհում առաջին կրուիզային նավը

Հեղուկացված բնական գազով (ՀԲԳ) աշխատող աշխարհում առաջին կրուիզային նավն օգոստոսի 21-ին դուրս է եկել գերմանական Պապենբուրգի նավաշինարանից:

Այդ մասի հայտնել է Deutsche Welle-ն: 337 մետր երկարությամբ AIDAnova նավն ունի 2,6 հազարից ավելի նավախուց: Նավն առաջին շրջագայությանը դեկտեմբերի 2-ին կուղեւորվի Համբուրգից:

Կրուիզային նավերի Aida օպերատորը պատվիրել է երեք նավի կառուցում, որոնք որպես վառելիք օգտագործելու են ՀԲԳ-ն: Ընկերության տեղեկատվության համաձայն, նա այդ նախագծում ներդրել է ավելի քան 3 մլրդ եվրո, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս