Վաչագան Ղազարյանի կինը քննիչների ճնշումներից արտասվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ «հայտարարագրման տվյալները թաքցնելու և ապօրինի հարստացման» մեղադրանք է առաջադրվել։ Հիշեցնենք. «Յանս» ռեստորանից հայտնաբերվել էին 1 մլն 100 հազար դոլար, 230 հազար եվրո, 36 մլն դրամ։

Օրեր առաջ Ռ․ Բեգլարյանը հրավիրվել է հարցաքննության, հարցրել են, թե ովքեր են այցելել «Յանս», նախագահականից զանգահարե՞լ են, վճարումն ինչպե՞ս է կատարվել եւ այլն։

Տիկինը շատ բան չի իմացել և քննիչների ճնշումներից հուզվել է ու արտասվել։ Բացատրությունը գրելուց հետո էլ մանկավարժ տիկինը խնդրել է թույլ տալ, որ մաքրագրի գրածը՝ ջնջումներով չլինի տեքստը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս