Բաժիններ՝

Eagles-ի ռոքերները Մայքլ Ջեքսոնին հետ են մղել երաժշտական Օլիմպոսից

Eagles խմբի «Their Greatest Hits 1971-1975» ալբոմը բոլոր ժամանակների ամենավաճառվող ալբոմն է դարձել Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (RIAA) վարկածով: Այդ մասին հաղորդվում է RIAA-ի կայքում:

Ռոք-խմբի ալբոմը պլատինե ՝ դարձել 38-րդ անգամ (ավելի քան 38 մլն օրինակ ՝ վաճառվել Է 1976 թվականի փետրվարին դրա թողարկելու պահից ի վեր): Նույն տարվա դեկտեմբերին թողարկված «Hotel California»-ն այժմ բոլոր ժամանակների երրորդ ամենավաճառվող ալբոմն Է (ավելի քան 26 մլն օրինակ):

«Շնորհավորում ենք Eagles-ին, որը ցնցող սխրագործություն է կատարել՝ ստեղծելով երաժշտության պատմության մեջ լավագույն երեք ալբոմներից երկուսը,- հայտարարել է RIAA-ի ղեկավար Քարի Շերմանը: – Այս երկու ալբոմները տպավորիչ կերպով դիմացել են ժամանակի փորձությանը»:

Ռոքերներն առաջ են անցել փոփ-երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնից, որի «Thriller» ալբոմը երկրորդ տեղն Է իջել առաջատարների եռյակում (33 մլն օրինակ): Eagles խումբը Գլեն Ֆրայի եւ Դոն Հենլիի կողմից հիմնվել է 1971 թվականին եւ ցրվել 1980 թվականին: Դրանից հետո Ֆրայը մենակատարի հաջող կարիերա է արել՝ ձայնագրելով The One You Love, Smuggler՚s Blues եւ The Heat Is On երգերը. 1994 թվականին խումբը վերամիավորվել է եւ թողարկել Hell Freezes Over վերտառությամբ ալբոմը: 2016 թվականի հունվարի 19-ին Ֆրայը մահացավ 67 տարեկան հասակում: Դրանից հետո խումբը կրկին ցրվեց, բայց 2017 թվականին կայացավ նրա հերթական վերամիավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս