ԱՄՆ-ում պարգև է հայտարարված Թրամփին գնդակահարել սպառնացող տղամարդուն գտնելուն օգնելու համար. CNN
ԱՄՆ-ի Ֆեդերալ մարշալների ծառայությունը 20 հազար դոլար պարգեւ է հայտարարել այն տեղեկատվության համար, որը կնպաստի Մակադու քաղաքից (Փենսիլվանիայի նահանգ) 27-ամյա Շոն Ռիչարդ Քրիստիի ձերբակալմանը, որը Facebook-ում հայտարարել է նախագահ Դունալդ Թրամփին գնդակահարելու մտադրության վերաբերյալ:
Օգոստոսի 21-ին այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը: Իրավապահ ծառայությունների ներկայացուցիչների տվյալներով, որոնց վկայակոչում է հեռուստաընկերությունը, Քրիստին սոցիալական ցանցում ուղերձ է զետեղել Թրամփին եւ Նորթհեմփթոնի օկրուգի դատախազ Ջոն Մորգանելիին հասցեագրված սպառնալիքներով:
Ոստիկանության հաղորդումների համաձայն՝ հետախուզում հայտարարված տղամարդուն վերջին անգամ նկատել են անցած հանգստյան օրերին Քամբեռլենդ քաղաքում (Մերիլենդի նահանգ)՝ առեւանգած ավտոմոբիլի ղեկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: