Բաժիններ՝

Ադրբեջանը Մերկելի այցից առաջ Բունդեսթագի պատգամավորին ներառել է անընդունելի անձանց ցուցակում. Bild

Ադրբեջանը Քրիստոնեադեմոկրատական միությունից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է անցանկալի անձանց ցուցակում եւ մերժել մուտքի հարցում: Օգոստոսի 20-ին այս մասին իր կայքում հայտնել է Bild թերթը

Վայլերը, որն Անդրկովկասի երկրների հետ համագործակցության խորհրդարանական խմբի ներկայացուցիչն է, եղել է Գերմանիայի կառավարության պատվիրակության անդամների ցուցակում: 2014 եւ 2016 թվականներին նա այցելել է Լեռային Ղարաբաղի Հանրապետություն:

Հրատարակությունը նշում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն օգոստոսի 20-ի ընթացքում շփումներ է ունեցել Ադրբեջանի դեսպանության հետ եւ ապարդյուն փորձել կարգավորել Վայլերի այցագրի հարցը:

Քաղաքական գործիչն ինքը հրատարակությանը հայտարարել է, որ անտարբեր չէ տարածաշրջանի ճակատագրի նկատմամբ եւ ուրախությամբ հանդես կգար միջնորդներից մեկի դերում, հաղորդել Էէ ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս