Կենդանակերպի նշաններ, ովքեր լավագույն ընկերներ են դառնում
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամենաանկեղծն են, ընկերասեր են, նրանց հետ հաճելի է շփվել: Նրանք ակտիվ սոցիալական կյանք են վարում, միշտ պատրաստ են նոր հարաբերություններ հաստատել, շատ ընկերներ ունեն:
Խոյ: Էքստրավերտ են, շատ ընկերասեր, բաց, հետաքրքրասեր: Հեշտությամբ են կոնտակտ հաստատում մարդկանց հետ, ծանոթանում, սիրում են շփվել, իրենց լավ են զգում նոր մարդկանց շրջապատում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բաց են, ընկերասեր:
Երկվորյակներ: Ակտիվ են, շփվող, բաց: Հեշտությամբ են նոր ծանոթություններ ձեռք բերում, բայց մտերիմ են համարում շատ քչերին: Չեն կարող իրենց կյանքը պատկերացնել առանց շփման և ընկերների հետ հանդիպման հնարավորություն:
Առյուծ: Միշտ շրջապատված են մեծ թվով մարդկանցով, ովքեր նվիրված են իրենց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն էքստրավերտ են, շփվող, ընկերասեր: Գնահատում են ընկերներին, նվիրված են նրանց, սիրող: Տանել չեն կարողանում կեղծավորությունը, ինչի արդյունքում նրանց կողքին մնում են միայն արժանի մարդիկ:
Կշեռք: Կարողանում են ընկերանալ, մարդկանց հետ լուրջ կապ ստեղծել: Ակտիվ շփման կարիք ունեն, ինչի արդյունքում բազմաթիվ ընկերներ և ծանոթներ ունեն: Մտերիմների նկատմամբ մեծ սեր, ջերմ զգացմունքներ ունեն:
Աղեղնավոր: Անկեղծ են, բաց, ընկերասեր, սիրում են շփում, հեշտությամբ են ծանոթություններ ձեռք բերում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ ընկերներ և ծանոթներ ունեն, թեև լրջորեն կապված են քչերի հետ: Աղեղնավորները լավագույն ընկեր են դառնում նաև այն պատճառով, որ ուղիղ են, հումորի հրաշալի զգացում ունեն, կարողանում են գնահատել մյուսների ազատությունն ու անկախությունը:
Ջրհոս: Բաց են, շփվող, սոցիալապես ակտիվ: Ջրհոսները շատ ծանոթներ և հավատարիմ ընկերներ ունեն, պաշտում են շփումը, միշտ շրջապատված են բազմաթիվ մարդկանցով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ընկերներին ընդունում են այնպիսին, ինչպիսին նրանք իրականում են, նրանց հետ ընկերությունը հաճելի է:
Նյութը Luna.net-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը