Իսպանիայում հուլիսից ի վեր 30 մարդ է մահացել տապից
Ամառվա ընթացքում տապից երեսուն մարդ է մահացել Իսպանիայում. միայն Կատալոնիայում տապի զոհ Է դարձել 23 մարդ:
Հուլիսի 24-ից շոգ եղանակի զոհ է դարձել 13 տղամարդ, տասը կին, ամենակրտսերը՝ 41 տարեկան, ամենաավագը՝ 100 տարեկան: Այդ մասին հայտնել է Կատալոնիայի ժեներալիտետի առողջապահության դեպարտամենտը: Ջերմահարում է ստացել 67 մարդ:
Բացի այդ, ավելի վաղ հաղորդվել է Իսպանիայի այլ տարածաշրջաններում մարդկանց մահվան դեպքերի մասին՝ չորսը՝ Էստրեմադուրում, երկուսը՝ Մուրսիայում եւ մեկը՝ Անդալուզիայում:
Իսպանիայում տապի բարձրակետը եղել է օգոստոսի 2-ից մինչեւ 7-ն ընկած ժամանակահատվածում: Առանձին շրջաններում ջերմաչափի սյուները հասել են 44-46 աստիճանի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: