Բաժիններ՝

Փհենյանը կոչ է արել Սեուլին՝ հրաժարվել պատժամիջոցներից. Rodong Sinmun

ԿԺԴՀ-ն պնդում է, որ միջկորեական հարաբերությունները չեն կարողանա զարգանալ, եթե Հարավային Կորեան շարունակի պաշտպանել Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը: Այդ մասին ասված է Rodong Sinmun թերթի՝ օգոստոսի 16-ին հրապարակված մեկնաբանության մեջ:

«Մենք չենք կարող Հյուսիսի եւ Հարավի հարաբերություններն ի շահ մեր ազգի առաջ տանել եւ չենք կարող լիովին կատարել Փանմունջոմի հռչակագիրը, եթե Հարավային Կորեան կուրորեն միանում եւ հետեւում է օտարերկրյա ուժերի կողմից կիրառվող պատժամիջոցներին, որոնք ցանկանում են խոչընոտել միջկորեական համագործակցությանը»,- նշում է հրատարակությունը: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը նախօրյակին հայտարարել է, որ միջկորեական հարաբերությունների զարգացումը կնպաստի Կորեական թերակղզու միջուկազերծմանը եւ տարածաշրջանի խաղաղությանը: Ընդսմին նա նշել է, որ այն Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների նորմալացման հավելումը չէ:

«Թեեւ քաղաքականապես միավորումը կարող երկար ժամանակ պահանջել, Հարավի եւ Հյուսիսի միջեւ խաղաղության հաստատումը փոխադարձ բարեկամական այցերը, արդի տնտեսական հանրակցության կազմավորումը լիակատար ազատագրում կնշանակի մեզ համար»,- հայտարարել է պետության ղեկավարը: Մուն Չժե Ինը հայտնել է, որ Հարավային Կորեան ջանքեր է գործադրում, որպեսզի մինչեւ ընթացիկ տարվա վերջն իր երկաթուղիներն ու ատոմոբիլային ճանապարհները միացնի հյուսիսկորեականների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս