Բաժիններ՝

«Պիկեն որոշել էր թիմից հեռանալ երկու տարի առաջ: Մենք պետք է ընդունենք դա». Էնրիկե

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է «Բարսելոնայի» պաշտպան Ջերարդ Պիկեի որոշումը: Հիշեցնենք, որ օրերս կատալան պաշտպանը հայտարարել էր, որ ավարտում է միջազգային կարիերան և այլևս հանդես չի գալու Իսպանիայի հավաքականի կազմում:

«Պիկեն որոշել էր թիմից հեռանալ երկու տարի առաջ: Այս որոշումն անբեկանելի էր նրա համար, սակայն նա շատ երկար ժամանակ ուներ մտածելու համար:

Մենք պետք է ընդունենք դա: Պիկեի կարիերայի տարիներն արժանի են հարգանքի»,- նշել է Էնրիկեն TVE- ի հետ զրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս