Թել Ավիվի քաղաքագլուխը պատրաստ է անվճար դահլիճներ տրամադրել «Եվրատեսիլի» համար
Թել Ավիվի քաղաքագլուխ Ռոն Հուլդային «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ֆինանսավորման հարցի լուծման շրջանակներում հայտարարել է, որ քաղաքի մունիցիպալիտետը պատրաստ է հարթակ տրամադրելու դրա անցկացման համար եւ անվճար հատկացնելու դահլիճներ: Օգոստոսի 14-ի երեկոյան լրանում է 12 միլիոն եվրոյի չափով ֆինանսական երաշխիքների տրամադրման ժամկետը, որն անհրաժեշտ է 2019 թվականին Իսրայելում մրցույթն անցկացնելու համար:
Եթե առաջիկա օրվա ընթացքում 12 միլիոն եվրո չփոխանցվի Եվրոպայի հեռարձակման միությանը (EBU), Իսրայելն ստիպված կլինի հրաժարվել «Եվրատեսիլի» անցկացումից: EBU-ի պայմաններով՝ «Կան» կորպորացիան պետք է գրավի գումար մուծի 2019 թվականին երգի մրցույթն անցկացնելու մտադրության լրջությունը հավաստելու համար: Ժամկետը, որի ընթացքում Իսրայելը պետք է եվրոպացիներին փոխանցեր փողը, լրացել է, եւ բացառության կարգով այն երկարաձգել են մինչեւ օգոստոսի 14-ը:
«Երկրում կրկին չկա հասուն մեկը, որն ստաձնի պատասխանատվությունը: Նրանք … պատրաստ են վռնդելու «Եվրատեսիլը»,- գրել Է Հուլդային Facebook սոցիալական ցանցի իր Էջում: Կառավարության դիրքորոշման խիստ քննադատությամբ Է հանդես եկել խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Ցիպի Լիվնին:
Վարչապետ Բենիամին Նաթանյահուին հղած դիմումի մեջ նա վերջինիս կշտամբել է «Կան» հանրային հեռարձակման ազգային կորպորացիայի հետ «մանրախնդիր քաղաքական խմբակայնության» մեջ, որն Իսրայելում երգի միջոցառման կազմակերպիչն է: Իր հերթին, հանրային հեռարձակման կորպորացիայի խորհրդի ղեկավար Գիլ Օմերը հայտարարում է, որ EBU-ի ղեկավարությունն այս պահին շարունակում է աշխատել «Կանի» հետ, սակայն եթե անհրաժեշտ ֆինանսավորումը չգտնվի, եվրոպացիները պատրաստ են ամեն պահի տեղափոխելու մրցույթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: