Անկարան հանդես է եկել ԱՄՆ-ի հետ խնդիրները երկխոսության միջոցով լուծելու օգտին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն օգոստոսի 14-ին երկխոսության վերադառնալու կոչ է ուղղել ԱՄՆ-ին՝ Անկարայի եւ Վաշինգտոնի փոխհարաբերություններում ստեղծված խնդիրները լուծելու համար: Այդ մասին Չավուշօղլուն հայտարարել է Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Անկարայում համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է վերադառնալ երկխոսության: ԱՄՆ-ի կողմից սպառալիքներն ու ճնշումը կբերեն միայն քաոսի»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա հավելել է, որ «ամերիկացի պաստոր Բրանսոնի գործով որեւէ փոփոխություն չկա», հաղորդել է ՏԱՍՍ-ը: